«Հարճ»-ը պոեմը «Հեթանոս երգեր» ժողովածուի համատեքստում by Gohar Baleyan
«Հարճ»-ը պոեմի վերլուծությունը:«Ով Լալագե» և « Օ Տալիթա» ստեղծագործությունների համեմատությունը:
Դանիել Վարուժանի «Հեթանոս երգեր» ժողովածուն հին դարերի՝հեթանոսական ժամանակաշրջանի գովերգն է:Հեղինակը նշում է,որ հեթանոս հայերն ապավինում էին ուժին,կարողանում էին ուժով նոր նվաճումներ ունենալ,անհրաժեշտության դեպքում էլ պաշտպանվում էին թշնամիներից:Հեղինակի խոսքով քրիստոնեության շրջանում հայերին չի հաջողվում ապավինել ուժին,իրար հաջորդում են բազում անհաջողություններ:Վարուժանը փափագում էր հնարավորության դեպքում անցում կատարել հեթանոսության:Նրա բոլոր ստեղծագործություններում առկա է գովերգ,ձոն,որտեղ շռայլորեն գովերգված են հին աստվածները:Հեթանոսական դարաշրջանի  ամենացայտուն գովերգը «Հարճը» պոեմն է:Այն պատմողական պոեմ է,որտեղ հեղինակը կրկին հենվելով հեթանոսական գաղափարների՝ուժի և գեղեցկության վրա,ներկայացնում է պատմական իրողությունը:Պոեմում նկարագրված է,թե ինչպես Տիրան արքայի փեսա Տրդատը դաժան հաշվեհարդար է տեսնում իր կնոջ՝Երանյակի հետ և անարգում է խուզելով նրա վարսերը:Ապա Տրդատը գալիս է Սյունիք,որտեղ Բակուր իշխանը հրավիրում է նրան ճաշկերույթի:Ճաշկերությթի ժամանակ Տրդատը սիրահարվում է մի հարճի և պահանջում Բակուրից նրան իրեն հանձնել:Բակուրը մերժում է,նշելով,որ կռվի միջոցով է շահել հարճին և այստեղ էլ ծագումէ կռիվը:Տրդատը սկուտեղը նետում է Բակուրի վրա և վնասում նրա ականջը:Հարճը  նրան խնդրում է տանել իրեն Սյունիքից,որովհետև Բակուրը կարող էր ասպետի վրեժն իրենից լուծել:Երբ առավոտյան Նազենիկն ու Տրդատը հեռանում են ու ուղևորվում դեպի Շիրակի սահմանը,նրանց հետևում են Բակուրի զորքերը:Շիրակի սահմանը հատելուց հետո Տրդատը նկատում է,որ Բակուրի նիզակը խոցել էր Նազենիկին:Տրդատը թաղում է Նազենիկին մի ծեր,չորացած բարդու տակ,որն անսպասելիորեն թարմանում է:Վարուժանն ինքն է պատասխանել այն հարցին,թե ինչու է գրում պոեմը:Ասել է,թե իրեն դուր է եկել,երբ հնում ասպետները կռվել  են գեղեցիկին տիրելու համար:Պոեմը հարուստ է ճոխ տեսարաններով ու դրանց նկարագրերով ,որոնց մեջ հստակ   պատկերված են հեթանոսական ոգին ու սովորույթները:«Ով Լալագե» և «Օ Տալիթա» ստեղծագործություններում Վարուժանն արտահայտել է այն կարծիքը,որ կանայք նույնպես իրավունք և հնարավորություն ունեն իրենց ցանկություններն ազատ տնօրինելու:Ստեղծագործություններում առկա են տեսարաններ,որտեղ Վարուժանն իրեն ևս մասնակից է դարձնում,բայց շարունակում է այդ կանանց հանդեպ պահել չեզոք դիրք,այսինքն՝զերծ է մնում քննադելուց:Վարուժանն այդ ստեղծագործություններում արտահայտել է սեր-սեռ հասկացությունները:Նրա ազատ հայացքները բազում քննադատությունների պատճառ են դարձել,շատերն անգամ մեղադրել են Վարուժանին արգելված ոճով գրելու մեջ,սակայն այդ քննադատությունները բնավ չեն ընկճել բանաստեղծին:
«ՀԵԹԱՆՈՍ ԵՐԳԵՐ
Դանիել Վարուժանի կողմից հեթանոսական գաղափարների փառաբանումը Հարճը պոեմում
Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն`
Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,
Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցկին, Զորության`
Փըրփուրներու Դիցուհին Ըստինքներով ռոշնական:
Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո՛վ ասպետներ արդընկեց,
Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց
Սիրտ մը հավետ անձնըվեր` տըկարներուն, ընկճվածին,
Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնույն բյուր գանձին:
Փա՜ռք ձեզի միշտ ձիամարտեր, մկունդխաղեր շանթասլաց`
Որոնց օդին մեջ շաչուն տեգերն հանկարծ բըռընկած`
Կայծակներու խաղն եկան երկրիս վրա փոխադրել.
Վիշապասպան սուսերներ, ժանգոտելու անընդել,
Կառարշավներ փոշեմուղ, գուպարահաղթ ոգորներ
Շառափնաթափ տեգ տեգի, կումբ կումբի դեմ ոսկեհեռ
Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ որսեր թըրթռուն ձայնով շեփորին,
Երբ լիճին քով վիրավոր կ'իյնա եղնիկն ողբագին,
Եվ վարազներ արդնահար կը թավալին մարգին վրա`
Որոնց կողեն արյունն հորդ կրակի պես կը մըխա:
Փա՜ռք ձեզի միշտ ավարներ, հափափումներ կիներու`
Որոնք տըվին իրենց տարփն ու համբույրները աղու
Առյուծներու քաջության, և ո՛չ ոսկի հորթերուն
Որոնց սիրտերն առավ լոկ սուրերու ծայրը փաղփուն:
Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին,
Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նըման գինիին:
Առաքինի քաջության տեղ նենգն այսօր կը տիրե.
Փոխան տեգին հոլանի` պատյանի մեջ դաշույնն է`
Որ կը շողա մութի՛ն մեջ, կը ժանգոտի՛ արևին.
Ոճիրներն արդ խավարի լռության մեջ կը դարբնվին
Մըխոտ ճրագի լույսին տակ ծըռած գունատ մարդերեն:
Երբ արեգակը նընջե` մեղքերն հայնժամ կը գործեն:
Չեն պաշտեր կնոջ մարմինին դաշըն ձևերն հըրահրուտ
Լոգցըված բյուր ջահերու շառայլներով հոսանուտ:
Կինը մարդուն միացնողը Աստղիկի սիրահոդ
Լուսեղ մատերը չե՛ն բնավ, այլ շանսըխուրը ցեխոտ:
Գեղեցկությունը ծընունդն է Զորության հորձանքին`
Ինչպես մարգրիտն օվկիանի անդունդներուն մոլեգին:
Բայց այսօր չե՛ն քանդակեր սուսերներով կորովի
Գեղեցկության սուրբ բագինն` ուր իգությունը խընկվի:
Բավական է լի գավաթ մը Մյունիխի գարեջուր,
Որ աճուրդի հանված սերը գնեն մարդիկ քրեիքուր,
Սեր վաճառվա՜ծ, ոչ նվիրված` ինչպես պըսակ սարդենի
Զոր հերոսին համար սուրն աստվածներեն կ'ընդունի:
Եվ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած,
Ո՛վ ասպետներ հեթանոս, եթե բաղխե ոտքն հանկարծ
Ձեր բազուկի մեկ ոսկրին` որ հողին տակ ճերմկած է,
Անոր հըսկա զանգվածեն կը սարսափի, կը կարծե
Ձեզ առասպել դարերու առասպելյալ գազաններ,
Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ:
Օ՜ ՏԱԼԻԹԱ
Կարմրաշռայլ լույսերուն մեջ կվառիշ
Կապելադ, օ՛ Տալիթա:
Բեր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ
Մատերդ ի վար պղպջա:
Ի՛նչ փույթ թե ես ազնվական կթվիմ,
Ունիմ ձեռքեր քնքշենի.
Եվ ինչ փույթ թե դուն աղջիկ մ’ ես ջլեբաց
Որ բանվորներ կընդունի:
Կատեմ կիներն՝ որք դիմացն հայլիին
Դիմաներկեր կշաղվեն.
Կծծցնեն Ծերակույտի անդամներ
Տոփանքներով տարորեն:
Դահլիճներուն փարթամ կիները կատեմ.-
Իրենց կավատն է՝ ոսկին.
Զիրենք սիրողը կսպառեն, և իրենք
Տան շնիկեն կսպառին:
Բե՛ր, Տալիթա՜, բե՛ր գարեջուրն, ու նստե
Ծունկիս վրա՝ թույլ տալով
Որ աղախնի կարճ քղանցքեդ երևնան
Բումբերդ՝ սև գուլպայով:
Թող ճրագներդ հյուծին մինչև առավոտ,
Եվ թող շեմին վրա երգե
Գինով աշուղն՝ հառած բիբերը մեզի,
Բիբերը զուրկ կրակե:
Թող մազերուդ ոսկի հյուսկերը քակես
Գավաթին մեջ բյուրեղյա,
Եվ ծունկերես վար սրունքներդ օրորես՝
Մինչև որ սերս հասունանա:
Ինձի ի՛նչ փույթ թե շրթունքներդ են խածեր
Նավաստիները կոպիտ,
Եվ հոսեր են քրտինքն իրենց տռփանքին
Աչքերուն մեջ ու ծոցիդ:
Այսօր կուզեմ կուրծքիդ վրա գինովնալ
Ինչպես զինվոր մը արբուն.
Կուզեմ պարպել գավաթդ, և դուն ալ պարպես
Սիրտս՝ նուռի պես հասուն:
Այսօր կուզեմ դահլիճին մեջ ծաղրված
Սերս առջևդ պղծել,
Խաբված հոգիս բերել ռամիկ աղջկան
Գարեջուրով մը ծախել:
Մարիամ Աստվածածինն ըստ Աստվածաշնչի
«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33):
Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել: Սակայն, իմանալով իրողությունն, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38):
Մարիամ Աստվածածինը Դանիել Վարուժանի «ՕՐՀՆԵԱԼ ԵՍ ԴՈՒ Ի ԿԱՆԱՅՍ…» բանաստեղծությունում
Մարիա՛մ, այս անկողնին վրա երբ նըստիս
Ու ես առջևըդ, գորգին վրա ծընրադիր,
Համբուրեմ խաժ երակներն
Այդ ձեռքերուդ` որոնցմե լույս կը ծորի,
Մարիա՛մ, տաք շըրթունքներուս տակ կը զգամ
Էա՛կ մ’որ, լուռ, արյունդ ումպ ումպ կը խըմե,
Այն գիշերեն` երբ մազերդ այդ բարձին վրա
Անփութորեն լեցուցած`
Ծոցդ հաճույքին բացիր, և բուռն հաճույքեն
Քըրտինք մ’առատ քունքերեդ ի վար հոսեցավ,
Եվ կուսությունըդ մեռավ
Արգանդիդ մեջ և աչքերուդ երկնաթույր,
Այն գիշերեն` թարթիչներեն կոպերուդ
Մե՜ղրը ծորեց, դուն եղար
Հեզահամբույր, լըռակյաց,
Ձյունափետուր դուն աղավնյակը եղար`
Որ արևուն տակ կըծկըված` կ’երազե
Բույնին վըրա շինվելիք…
Կը դիտեմ, արդ, քաղցրիկ հյուծումը դեմքիդ
Եվ բաց շապկիդ մեջեն ծիծերդ` որոնց մեջ
Կը բաժնըվի կյանքըդ և դուն
Բաժնըվելով մա՜յր կ’ըլլաս:
Մեն մ զարկին մեջ երակիդ` ես կը զգամ
Տրոփյունը նո՛ւյն իմ սըրտիս
Եվ բողբոջումը արյունիս ծաղիկին`
Որուն բուրումը կ’արբեցնե զիս և քեզ
Եվ սերն է մեր երկուքին:
… Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ,
Դո՛ւն որ անհուն գորովով
Կողերդ ինծի կու տաս, և ոսկրը՛դ ` ուրիշ
Ոսկրի մ’համար կը քամես,
Դո՛ւն` որ կ’ըլլաս ամենեն
Մաքուր ակոսն` ակոսներեն բեղնավոր,
Ու ամենեն չըքնաղ թաղարը` բոլոր
Թաղարներեն շուշանի`
Օրհնյա՜լ ըլլաս հավիտյան:
Դո՛ւն` որ, ըզգոն, կը կըրես
– Խեփորին մեջ ինչպես մարգրիտ մը ազնիվ–
Աստվածատիպ Մարդը խորն այդ արգանդիդ`
Օրհնյա՜լ ըլլաս, Մարիա՛մ…