Կանայք Չարենցի կյանքում by Հասմիկ Մկրտչյան
Եղիշե Չարենցի առաջին սերը
Եղիշե Չարենցն առաջին անգամ սիրահարվել է 15-16 տարեկանում` Աստղիկ Ղոնդախչյանին: Նա եղել է երաժիշտ: Ուսանում էր Կարսի ռուսական դպրոցում, այնուհետև Թբիլիսիի գիմնազիայում: «Չարենցի հետ ծանոթացել ենք Կարսում, Հովսեփ հորեղբորս տանը: Նա հորեղբորս տղաների ընկերն էր, իսկ ավելի ուշ` սկսեց հետևել ինձ: Չափազանց ամաչկոտ էր, ես էլ սիրուն, վառվռուն, չարաճճի աղջիկ: Սկսեցի ավելի հաճախ գնալ հորեղբորս տուն: Հորեղբորս տղաները Եղիշեին հայտնում էին իմ ներկայության մասին, ու նա անմիջապես գալիս էր»,- իր հուշերից մեկում գրել է Աստղիկ Ղոնդախչյանը:
Չարենցն իր «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն նվիրել է Աստղիկին: Աղջկա հայրը, լինելով խիստ անձնավորություն, զայրացել է. «Աստղիկ` հասկացանք, էլ ի՞նչ պետք կար նշելու Ղոնդախչյան ազգանունը»:
«Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ՝ ձեռքին մի վարդ,-հիշում է Աստղիկը,-վարդը նվիրեց ինձ:
— Այս վարդը կչորացնեմ:
— Վահ, ինչո՞ւ վարդս չորացնես, — խոսքս կտրեց նա:
— Որ պահեմ, — շարունակեցի ես:
Այդ վարդի թերթերը պահել եմ մինչև հիմա»:
Լեյլի (Փառանձեմ Սահակի Տեր-Մկրտչյան-Սահակյան)
Ծնվել է Թիֆլիսում, ծնողները Թիֆլիս էին տեղափոխվել Ղարաքիլիսայի գավառի Ձորագյուղ գյուղից։ Լեյլին ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը, ապա որպես թարգմանչուհի աշխատել տարբեր հիմնարկություններում։ Եղիշե Չարենցի մտերիմներից էր։ Կյանքի վերջին տարիները ապրել է Մոսկվայում, որտեղ էլ մահացել է։
1959 թվականին հրատարակվել է Լէյլիի բանաստեղծական միակ ժողովածուն՝«Կարոտ» վերնագրով:
Եղիշե Չարենցի նամակը Լեյլիին
Սիրելի Լեյլի
Այս անգամ արդեն այնքան կարոտով եմ գրում (կարոտ-тоска) «սիրելի Լեյլի», որ կարծես գրում եմ Արևին, Աշխարհին ու Մարդուն-այսինքն նրանց, որ սիրում եմ ամենից ավելի և սիրում եմ այնպես, ինչպես մանկությունն են սիրում:
Լեյլի ջան, Լեյլի, Լեյլի. լավ Լեյլի: Այնքան կարոտել եմ քեզ, Լեյլի: Ասում եմ ինձ. կար մի հին աշխարհ. անունը-Նայիրի: Իմն էր այդ աշխարհը-Նայիրին: Արև էր-Լույս, կապույտ, հեռու: Մրգեր կային՝ խաղող, ինչքան շատ,-բատիստե դեղձեր. դեղձեր՝ շրթունքների նման թավ, աղջկա այտերի նման դեղձեր, սեխը-ոսկեկոնք Շամիրամ-ախ, ինչ հիմար անասուններ են նկարիչները, որ մրգեր նկարելիս գրում են «Natur mort»-մեռած են իրենք, և ոչ թե մրգերն են «մեռյալ»: Ուզում եմ շոգ-շոգ-շոգ լինի, Լեյլի, երկինք լինի-կապույտ-կապույտ, ինչպես պողպատի, կամ ծովի փայլը,-մրգեր լինեն-շատ, հասուն, գույնզգույն-և լինի Լեյլին-Լեյլու աչքերը լինեն և ժպիտը խայթող (շոգ արևի նման):
Այսպես եմ մտածում ես՝ հանրակացարանի մի անկյունում ընկած, հանրակացարան, որտեղ ապրում են քսան հոգի. կինս պառկել է «մահճակալի վրա»-ինչի՞ մասին է մտածում, Լեյլի. նա լավ աղջիկ է, Լեյլի. ես նրան այնքան եմ սիրում, ինչքան Շամիրամը Արային: Եվ երևակայիր, Լեյլի՛. քսաներեք տարեկան ամուսնանալ, լինել պոետ, ֆանտազյոր, սիրող-և հանկարծ ընկնել հանրակացարան, որտեղ պառկելու տեղ անգամ չկա,-կիսաքաղց-կիսահիվանդ. իսկ ձմեռը: Իսկ կինս-Արփիկը-Լեյլի: Լեյլի, լավ Լեյլի, Լեյլի: Լեյլի:
Ես հիմար դրության մեջ եմ ընկել, Լեյլի: Եկա, որ մտնեմ համալսարան-բայց ընկա հանրակացարան… որովհետև Պետական համալսարանը հանրակացարան չունի և սնունդ չի տալիս: Իսկ ես-ոչ մի կոպեկ չունեմ: Չգիտեմ-ի՞նչ անեմ: Նորից հազարերորդ անգամ մտածում եմ մեր հայրենի դեմքերի սևության մասին, ինչքան սև են, գորշ են, ծանր են մերոնք, Լեյլի… Իմ դրությունը հիմա ավելի քան անել է. Մի կողմից գրավում է Մոսկվան, ուզում ես կրթվել, գրել, մեծ, մե՜ծ, մե՜ծ մտքեր են հղանում, հսկայական պլաններ,- մյուս կողմից… հանրակացարան, կինս-քաղցած, ո՛չ մի ծանոթ դեմք… Հայաստան վերադառնալ ես չեմ ուզում. Մնալ այստեղ–չեմ կարող. Ի՞նչ անել…. Երևակայիր, Լեյլի, այնքան անել դրություն, որ ես վերցրել և մի նամակ եմ գրել… ո՞ւմ… Մակինցյանին!! Մի մարդու, որին ամենից քիչ կուզենայի գրել. բայց… գրեցի, որովհետև սիրում եմ կնոջս, և կինս քաղցած է, да ведь они, наши наиряни, напливали на мою душу, загрязили бсе, что было светло. Նրանք իրավունք չունեն ինձ քաղցած թողնելու, Լեյլի-և
Մնաց բարով, Լեյլի: Սիրտս արագ է խփում. Էլ չեմ ուզում գրեմ: Շատ-շատ-շատ կարոտով իմ հանրակացարանի մութից մինչև Կովկաս պարզում եմ շրթունքներս, որ համբուրեմ Լեյլիին-
Չարենց
Խնդրում եմ նամակ գրես: Շատ եմ ուզում: Հասցես–Москва, рождественка 3. Предст. С. С. Р. Арменин, հանձնել Չ-ին:
Լեյլի, կուզեի գրել, թե ի՞նչն է ամենից ավելի իմ վրա ազդում ու տխրություն պատճառում… Ռուս արդի գրականությունը: Այն մեծ, հզոր, հսկա գրականությունը հիմա դարձել է– փոքր, անշնորհք, ճղճիմ. Մի կողմից– ինչ-որ անշնորհք-անբովանդակ имаженист-ներ (որոնց մեջ մի ընդունակ մարդ կա- Сергей Есенин), մյուս կողմից – պրոլետարական գրողներ, որոնց մեջ ոչ մի ընդունակ մարդ չկա… բայց ցավն այն է, որ նույնիսկ դրանց երեկույթները ես չեմ կարող հաճախել, որովհետև… մուտքի տոմսն արժե 1000 ռ.!!! Մի անգամ գնացի. մտածում էի, այդ մարդիկ գիտե՞ն, որ եթե ես նրանց մեջ լինեի՝ իրենք կունենային իսկական պրոլետարական պոետ: Երբ մարդ ոչինչ չունի– մի խանգարի ունենալ մի հսկա մեծամտություն!!!
Նորից բարևներ և նորից –սպասում եմ նամակի.
Քո՝ Չարենց
Բարևներ կնոջիցս:
Արփենիկ Տեր-Աստվածատուրյան
Արփենիկ Տեր-Աստվածարյանը ծնվել էր 1899 թվականին՝ Գողթն գավառի Վերին Ազա գյուղում (այժմ Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմում է): Նախնական կրթությունը նա ստանում է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում։ 1920-ին Արփենիկը գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների` Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Ամերկոմ) որբանոցին կից դպրոցում: Հենց այստեղ էլ կայանում է Չարենցի և Արփենիկի հանդիպումը. Չարենցը որպես ուսուցիչ աշխատում էր նույն այդ դպրոցում: Բացի տարբեր արժանիքներից, Արփենիկը հայկական և ռուսական պոեզիայի լավ գիտակ էր և հրաշալի ասմունքող: Երիտասարդները շատ արագ մտերմանում են՝ բազում ընդհանուր հետաքրքրություններ գտնելով իրար մեջ: Շուտով` 1921-ի մայիսին, նրանք ամուսնացան և իրար հետ մեկնեցին Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։ Չարենցն այդ ժամանակ 24 տարեկան էր, իսկ Արփենիկը՝ 22:
Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը հետագայում էլ մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բանաստեղծի համար։ Արփենիկը բնավորությամբ մեղմ էր, հանգիստ ու հանդուրժող՝ ի հակադրություն Չարենցի անհանգիստ, ըմբոստ խառնվածքի: Արփենիկը միշտ հոգեկան նեցուկ է եղել Չարենցին, տխուր պահերին երգել նրա համար, և ամենակարևորն է՝ միշտ հասկացել է բանաստեղծին, ընդունել նրան ինչպես որ կա, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական բազում վեճերը:
1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց, որը, սակայն, վատ ավարտվեց նրա համար: Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձ անելով նրա հետ զրույցի բռնվել, սակայն մերժում ստանալով՝ Չարենցը քաղաքային այգում ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում Մարիաննային:
Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Սակայն դեկտեմբերի վերջին օրերին կտրուկ վատանում է արդեն Երևան վերադարձած Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկը թաղվում է Երևանի Մլերի գերեզմանատանը, որը ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է (նրա գերեզմանը չի պահպանվել):
Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։ Թաղման ականատես Վահրամ Հովսեփյանը գրում էր. «Դագաղը ներկայիս պրոսպեկտի մոտով տանում էին քաղաքային գերեզմանատուն: Լսվում էր մի բարձր սրտաճմլիկ ձայն՝ Չարենցի լացն էր դա… Նրան գերեզմանաթմբից բարձրացրին արդեն ուշաթափ վիճակում…»։ Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր, հավանաբար Արփենիկին նվիրված բանաստեղծություններ էին։
Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցն իր բնակարանից դուրս է հանել և բակում, խարույկի մեջ այրել հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով բերել էր 1924 թվականին եվրոպական շրջագայությունից: Հավանաբար դա արել է, որպեսզի այդ զգեստներն ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմացվի սիրելիի հիշատակը։ Չարենցը թաղման արարողությունից առաջ հանել էր տվել Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը, և որպես կնոջ հիշատակի անգին մասունքներ դրանք հետագայում միշտ նրա հետ են եղել, իսկ այժմ պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։
Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում` սրտի մոտ, դաջեց Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անվան ու ազգանվան առաջին տառերը՝ «1927, հունվար, Ա.Չ.»: Իսկ տարիներ անց երկրորդ ամուսնությունից ծնված իր առաջնեկին նա կանվանի Արփենիկ:
1930 թվականին Երևանում լույս է տեսնում Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուն, որը բանաստեղծը նվիրել էր Արփենիկին՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին»։ Գրքում նաև Արփենիկին ձոնված երկու սոնետ կա: Նրանցից առաջինում Չարենցը գրում էր.
«Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,
Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,
Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,
Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել»։
Ռուբեն Շուխյան
Նվարդ Ալիխանյան
Նվարդ Ալիխանյանը ծնվել է
ՄԱՐԻԱՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ
1926-ի սեպտեմբերի 5-ին Երևանում, Չարենցը երկու կրակոցով թեթև վերք է հասցնում Մարիանա Այվազյանին (երգահան Արտեմի Այվազյանի քրոջը): Մարիանան մերժել էր իրեն սիրահարված Չարենցին:
Չարենցի դեմ քրեական գործ է հարուցվում. նա դատապարտվում է ութ տարվա ազատազրկման: Դատական նույն նիստում պատժաչափը մեղմացվում է մինչև երեք տարի:
«Վերջերս էլ Չարենցը, որն ի դէպ, ամուսնացած է և զաւակ էլ ունի, ըկել էր 17 տարեկան դպրոցական մի պարկեշտ օրիորդի՝ Այվազեանի յետևից և առաջարկում էր իրեն «կին լինել»: Հակառակ օրիորդի վրդովումի և մերժումի՝ հետապնդումը շարունակւում է: Եվ սեպտ. 5-ին, երբ օրիորդը հոր հետ զբօսնում էր բուլվառում, մոտենում է նրան և առաջարկում է հետը զբօսնել: Աղջիկը մերժում է: Այն ժամանակ Չարենցը քաշում է ատրճանակը և երկու ծանր վէրք է հասցնում օրիորդին, որը արիւնլւայ գետին է ընկնում: Վրա են հասնում միլիցիօնէրները ոչրագործին ձերբակալելու համար, բայց Չարենցը բղաւում է, որ իրեն ձեռք չտան, որ ինքը Չարենցն է, կենգործկոմի անդամ, այլապես նրանց վրա էլ կը կրակի: Եւ գնում ներկայանում է ոստիկանատուն, բայց միլիցիան նրան ազատ է արձակում: Միայն ժողովրդական բուռն դժգոհութեան հետեւանքով Չարենցը յաջորդ օրը բանտարկւում է: Չարենցը «ժողովրդական բանաստեղծ է», Հայկենտգործկոմի անդամ,«Խորհրդային Հայաստան»-ի խմբագրական կազմի անդամ և հայ կոմունիստների պարծանքը» («Դրօշակ», 1926, N 11-12):
Լյուսի Թառայան
Գրողի «Չարենց-նամե»-ում հոլովվող երրորդ սերը Լյուսի Թառայանն էր, որին նա ծանոթացել էր 1919թ. դեկտեմբերի սկզբին:
Օրիորդ Թառայանը Թբիլիսիի Գայանյան դպրոցի շրջանավարտներից էր, եկել էր Կարս՝ թուրքերից ազատագրված վայրերում աշխատելու: Նա աշխատում էր որպես մեքենագրուհի, միաժամանակ մասնակցում սիրողական ներկայացումներին: Օրինակ, խաղացել էր Սուսանի դերը Շիրվանզադեի «Նամուս» դրամայում:
Լյուսի Թառայանին Չարենցը սեր է խոստովանել՝ նրան կոչելով իր մուսան, սակայն օրիորդը մերժել էր նրան, քանի որ նշանված էր հեղափոխական Կարո Գարագաշի հետ: Հետագայում Թառանյանը չէր ամուսնացել:
Աղասի Ալայան
Ռիչի Դոստյան
Սա Ռիչի Դոստյանն է, այն կինը, որով ժամանակին հրապուրվել է Եղիշե Չարենցը և նրան է նվիրել վեց բանաստեղծություն: Դրանք գրվել են մի շնչով, թիֆլիսյան բնակարաններից մեկում, որտեղ Չարենցն ու Ռիչին միասին էին:
Հովիկ Չարխչյանի էջից:
Արուս Ոսկանյան
Բեմի թագուհին՝ Արուս Ոսկանյան․
Պատմում է Արուս Ոսկանյանի եղբոր դուստրը`Մարգարիտա Դարբասյանը
-Շատ ու շատ դրվագներ եմ հիշում նրա կյանքից` հիշարժան ու հետաքրքիր: Մենք` ես եւ քույրս, ապրում էինք հորաքրոջս` Արուս Ոսկանյանի տանը: Մենք երրորդ սենյակում էինք ապրում, իսկ ինքը ննջասենյակում: Ահա, հիշում եմ Եղիշե Չարենցի մահացած օրը` նոյեմբերի 27-ն էր, մի տխուր գիշեր: Արուսը փակված իր սենյակում, մեզ ոչինչ չէր ասել պոետի մահվան մասին, միայն մենք զգացել էինք նրա սարսափելի տխրությունը: Քնել էի, երբ լսեցինք հորաքրոջս ասմունքի ձայնը:
Զարմացանք. ի՞նչ էր պատահել, լսում էինք` լուռ մոտեցած նրա սենյակի փակված դռանը: Եվ լսվում էր Չարենցի «Կարմիր նժույգները թռչում են սրընթաց, Կարմիր նժույգները բաշերը փրփուր»: Հետո արտասանեց «Գանգրահեր տղան» պոեմից հատվածներ եւ այնուհետեւ շարունակաբար` «Տաղարան»-ից` «Ես իմ անուշ Հայաստանի» և նշանավոր այլ հայրենասիրական բանաստեղծություններ: Մինչ լուսաբաց արտասանում էր ու բարձրաձայն հեկեկում: Առավոտյան ասաց. «Ես բանաստեղծի հոգեհանգիստն էի տալիս, հարգանքի տուրքը նրա տառապանքի առաջ»: Զգացինք, որ հորաքույրս դժվարությամբ այդքանն ասաց, որովհետև ժամանակներն այլ էին. վտանգավոր օրեր էին, մենք իրավունք չունեինք Չարենցի անունը տալու:
Իսկ ինքը տառապանքը սփոփում էր արտասանությամբ, և իր սիրո արտահայտությունն ասմունքով էր հնչեցնում: Մենք նկատեցինք, որ մոմեր էին վառվում և ծաղիկներ էին դրված Չարենցի նկարի առաջ: Հիշում եմ, Արուսը շուռ եկավ դեպի մյուս պատը, որտեղ փակցված էր Ստալինի նկարը, և անիծելով ասաց` հանճարեղ մարդու գլուխը կերավ շան որդին: Հետո կրկին նայում էր Չարենցի նկարին ու աղիողորմ հեկեկում:
Դու երջանիկ ես,Արո’ւս,-
Ի~նչ ցնծությամբ վես
Դափնեպսակ է բերում
Միշտ ժողովուրդը քեզ:
Եվ Չարենցի քնարով,-
Իբրև անմահ գուսան,-
Փառք է երգում չմարող-
Քեզ` Նաիրյան Մուսան…
ՉԱՐԵՆՑ
Վերա Ռուսկի
Իզաբելլա Նիազյան-Կոդաբաշյան
Իզաբելլա Կոդաբաշյանը Եղիշե Չարենցի երկրորդ կինն էր, երբ նրանք հանդիպեցին Իզաբելլան ընդամենը 22 տարեկան էր ու առաջին անգամ էր Մոսկվայից եկել Երևան։ Մեկ-երկու հանդիպումներից հետո Չարենցը պարզ ու ուղիղ ասում է Իզաբելլային, որ ուզում է ընտանիք ստեղծել և երկար ու ձիգ հանդիպումների ժամանակ չունի։
Իզաբելլան «այո» կամ «ոչ» ասելու համար երեք օր է խնդրում։ Երեք օր անց էլ տալիս է իր համաձայնությունը, ինչին ի պատասխան Չարենցը վճռում է՝ հաջորդ օրը՝ կեսօրին, անհապաղ գնալ ԶԱԳՍ։ Այդպիսով, 1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։
Հետագայում Չարենցի ու Իզաբելլայի հարաբերությունները ավելի շատ կառուցվում են հարգանքի ու հավատարմության վրա, քան՝ խելահեղ սիրո։ Իզաբելլան զգալիորեն փոքր էր ամուսնուց, հայերեն գրել-կարդալ չգիտեր. այս ամենը հիմք եղան, որպեսզնի Չարենցը կնոջը վերաբերվի մի քիչ որպես «ուսուցիչ» ու մի քիչ էլ, որպես «հայր»։
Չարենցի կյանքում չէր դադարում մնալ ու լինել իր մեծագույն սերը՝ Արփենիկը, որի կավե դիմապատկերն այլևս Իզաբելլայի հյուրասենյակում էր։ Ժամանակակիցները պատմում էին, որ մի օր Չարենցը հանեց այն՝ նկատելով կնոջ նեղսրտությունը։ Այուհանդերձ, Արփենիկը կենդանի մնաց թե’ Չարենցի գործերում, թե’ նրա սրտում… իսկ տարիներ անց երկրորդ կենդանություն առավ՝ Չարենցի դստեր շնորհիվ։
Կարինե Քոթանճյան
Ո՞վ էր Կարինե Քոթանճյանը: Կարինեն ու Չարենցը ծանոթացել էին Կարսում: Հետո Կարինեին հարազատները տեղափոխել էին Թիֆլիս՝ պատերազմի թոհուբոհից հեռու, առավել ևս, որ Կարինեն ընկերուհիների հետ ցանկանում էր մեկնել ռազմաճակատ: Բայց Կարինեն չէր կարող հայրենիքից հեռու լինել: Ու այն ժամանակ, երբ ուրիշները փախչում էին հայրենիքից, Կարինեն՝ հետևելով Թումանյանի կոչին՝ օգնել որբերին և գաղթականներին, 1915 թվականինին Թիֆլիսից գալիս է Էջմիածին՝ գթության քույր աշխատելու համար: Կարճ ժամանակ անց, սակայն, նա ծանր հիվանդանում է: Հարազատների ջանքերով Կարինեին տեղափոխում են Մոսկվա՝ բուժվելու:                    1916 թվականի գարնանը Կարինեն կարճ ժամանակով գալիս է Կարս, ուր և դարձյալ հանդիպում է Չարենցին: Նա Չարենցին համոզում է մեկնել Մոսկվա և ուսանել Շանյավսկու ժողովրդական համալսարանում: 1916-ի սեպտեմբերին Չարենցը մոր օգնությամբ համոզում է հորը՝ ֆինանսավորել իր Մոսկվա ուղևորությունը: Մոսկվայում Չարենցն ու Կարինեն ապրում են բուռն կյանքով: Չարենցը գրում է «Վահագն», «Աթիլլա» պոեմները: 1917 թ. նա գրում է «Ծիածան» ժողովածուն, որը  ձոնում է Կարինե Քոթանճյանին հետւյալ ուղերձով.
«Դու իմ վերջի՜ն, իրիկնայի՜ն, աստղայի՜ն քույր...»,
rounded_add