ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ by Արեգնազ Անտոնյան
ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ
Հայոց վիշտը`
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին...
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Հովհաննես Թումանյան
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր,
Ու մենք անհատնում
էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում։
Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում։
Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում։
Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
Ու հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում։
Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։
Հովհաննես Թումանյան
ՍԻՐԻՈՒՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ
Սիրիո՛ւս, երկնից ահեղ անցվոր,
Ո՞ւրկից եկել,
Ո՞ւր ես թեքել,
Ո՞ւր ես ճեպում էդքան հըզոր,
Անճառ թափով,
Անծեր ճամփով,
Դարե՜ր, դարե՜ր հազարավոր։
Սիրիո՛ւս, երկնից շըքեղ գոհար,
Որ խաղում ես,
Փաղփաղում ես
Ճերմակ ու բիլ լուսով քո վառ
Ու զարդարում,
Ջըվարթ վառում
Մեր գիշերվան ճակատը մառ—
Ի՜նչքան աչք են վըրադ հառել,
Նայում են քեզ
Հիմի մեզ պես,
Ի՜նչքան աչք է նայել, մարել,
Եվ կամ ի՜նչքան
Դեռ պիտի գան,
Որ անհայտից կյանք չեն առել։
Ո՞վ առաջինն ասավ ողջերթ
Քեզ մեր հողից,
Մարդու ցեղից,
Կամ ո՞ւմ աչքում պիտի անհետ
Մի օր հատնի,
Մարի, մըթնի
Հըրաժեշտի շողըդ հավետ...
Բարի ճամփա՛, հյո՛ւրըդ մեր հին.
Եվ թե տեսնես՝
Մեզնից էսպես
Մի հարցում տուր հըզոր մահին.
— Մարդու քանի՞
Սերունդ կանի
Մի հըրաժեշտն աստեղային։
Հովհաննես Թումանյան
Թագավորն ու չարչին
Թագավորն ու չարչին, բալլադ, գրել է 1917 թվականին Հովհաննես Թումանյանը։ Այս բալլադը գրելուց օգտագործել է Առաքել Դավրիժեցու պատմության միջից մի քանի դրվագներ։ Բանաստեղծը նաև օգտագործել է Զաքարիա Սարկավագի «Պատմության» այն հատվածը, որտեղ պատմվում է իր երկրում ծպտված շրջելու` Շահ Աբասի սովորության մասին։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 79 ֆոնդում պահվում է մեկ մաքրագիր և մեկ սևագիր ինքնագիր, որոնք վերնագրված են «Անկեղծ խոսքն ու թագավորը»։ Ինքնագրերի վրա կան գրառումներ և ծրագրային նշումներ, որոնք վերաբերում են բալլադում նկարագրվող պատմական դեպքերին ու Ջուղայի գաղթին։ Նույն տեղում կան նաև բալլադի ավարտը հիշեցնող սևագիր արձակ հատվածներ։ Սևագրերի վրա հեղինակը նշել է օգտագործման աղբյուրները. տրված է Առաքել Դավրիժեցու գրքի համապատասխան գլուխների բովանդակության սեղմ շարադրանքը, առանձին պատմական դեպքերի թվարկումներ, հիշատակված են օգտագործված այլ գրքեր ևս՝ Մ. Չամչյանի «Հայոց պատմության» 3-րդ հատորը, Լեոյի «Հայկական տպագրության» 1-ին հատորը, История человечества, под общей редакцией Г. Гельмольта, II, III, стр. 361, V, стр. 159, СПб., 1904: Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մեկ ինքնագիր-պատառիկ բալլադի առաջին սևագրություններից, որն Ա. Ինճիկյանը հանել է Թումանյանի անձնական գրադարանի՝ «Զաքարեա Սարկաւագի պատմութիւն» գրքի առաջին հատորի միջից հանել և հրապարակել է։ Առաջին անգամ տպագրվել է Բաքվի «Գործ» ամսագրի 1917 թվականի 9-10-րդ համարների 5-7 էջերում, այնուհետև տպագրվել է Կ. Պոլսում լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի 123-126 էջերում, ապա` Երկերի ժողովածուի առաջին հատորի 344-346 էջերում։
Սյուժե
Բալլադը պատմում է Շահ Աբասի մասին, որը չարչու շորեր հագած շրջում է երկրում և կարծիք հարցնում գյուղացիներից իր մասին։ Գյուղացիներն անկեղծ հայտնում են իրենց ատելութունը շահի հանդեպ` կարծելով, թե խոսում են հասարակ չարչու հետ։ Իրենց տնից բռնագաղթված հայերն անիծում են պարսից շահին` իրենց հայրենիքից հեռացնելու համար։ Շահը չի կարողանում զսպել իր կատաղությունն ու դեն գցելով չարչու հագուստը` սպանում է գերի գյուղացուն։
Աղավնու վանքը
Աղավնու վանքը, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ։
Հիմքում ընկած է մի ավանդություն, որը հիշատակվել է Ղազար Ջանկեցու «Գիրք աստվածաբանական, որ կոչի ցանկալի» (Կ. Պոլիս, 1795, էջ 672-673), Միքայել Չամչյանի «Պատմություն հայոց» (հատ. Գ. Վենետիկ, 1786, էջ 880-882) և Август фон Гакстгаузен, Закавкасзкий край գրքերում։
Թումանյանն առավելապես օգտվել է Չամչյանի գրքից, սակայն հաշվի է առել նաև Ա. Ֆոն Հաքստհաուգենի գրառած տարբերակը, որովհետև միայն այդ տարբերակում է հիշատակվել Սևանա լիճը իբրև գործողությունների վայր։ Սկզբնաղբույրում աղավնի դարձած գերիները գետի հակառակ ափին են ստանում իրենց մարդկային կերպարանքը, իսկ Թումանյանի մշակած տարբերակում աղավնիներն ազատություն են գտնում են բաց երկնքի տակ։ Բալլադը գրվել է 1912 թվականին։ Ամբողջական ինքնագիրը մեզ չի հասել։ Թումանյանի ընտանիքի արխիվում պահվող ինքնագրի թերթիկների վերևի մասերը պատռված են։ «Ազգային ավանդություն» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է Նոր Հոսանք ամսագրի 1913 թվականի 34-36 էջերում, այնուհետև՝ Հորիզոն գրական հանդեսի 44-46 էջերում, ապա` Կ. Պոլսի Բանաստեղծությունների ժողովածուի, 115-117 էջերում, հետագայում՝ Երկերի ժողովածուի առաջին հատորի 334-336 էջերում։
Սյուժե
Բալլադը պատմում է այն մասին, թե ինչպես է Լենկթեմուրն իր զորքով հասել Սևանա լիճ և անթիվ հայերի գերի վերցրել։ Աստծո հանդեպ ունեցած մեծ հավատի շնորհիվ Հայր Օհանը կարողանում է աղոթքով ազատել բոլոր գերիներին` նրանց դարձնելով աղավնի։
Մի կաթիլ մեղրը
Մի կաթիլ մեղրը, բալլադ, որը մշակել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Բալլադի սյուժեն վերցված է Վարդան Այգեկցու «Կաթ Մեղու պատճառ պատերազմի» առակից։Թումանյանը բալլադը գրել է Մետեխի բանտում, 1909 թվականի փետրվարին։ Բալլադի ինքնագիրը մեզ չի հասել։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 1360 ֆոնդում պահվում է Թիֆլիսում լույս տեսած «Հասկեր» ամսագրի` հեղինակի սեփական օրինակը, որի վրա Թումանյանը շատ է աշխատել։ Բալլադը առաջին անգամ հրապարակվել Թիֆլիսի «Հասկեր» ամսագրում, 1909 թվականի 3-րդ համարում, էջ 98-103, 1909, էջ 48-53, «Հեքիաթ» ենթավերնագրով իսկ հետո` որոշ փոփոխություններով, առանձին պատկերազարդ գրքով, ապա` Կ. Պոլսում լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուում, էջ 101-107 և Հովհաննես Թումանյանի Երկերի ժողովածուում, էջ 329-333։ 1922 թվականի հուլիսի 22-ին Թիֆլիսից Հայաստանի Լուսժողկում Պողոս Մակինցյանին գրված նամակում Թումանյանը գրել է. «Անշուշտ մի նոր «Քաջ նազարը» կամ մի նոր «Մի կաթիլ մեղրը» ձեռք բերելը ձեզ համար ավելի թանկ բան պիտի լինի, քան ուրիշ շատ թանկագին պատրաստի բաներ։ Սրանից եմ օրինակ բերում, որովհետև իմ կարծիքով սրանք եևրոպական մանկական գրականության մեջ էլ պիտի որ նկատվեն...»: «Մի կաթիլ մեղրը» բալլադի սյուժեն ունի բազմաթիվ միջազգային տարբերակներ։
Սյուժե
Մեղր վաճառող գյուղացու մոտ գալիս է մի հովիվ և մեղր է ուզում։ Ամանի մեջ լցնելիս մի կաթիլ մեղր թափվում է, որի վրա կանգնում է մի ճանճ։ Այդ պահին վաճառականի կատուն ցատկում է ճանճի վրա և սպանում, իսկ կատվի վրա ցատկում է հովիվի շունը և սպանում է կատվին։ Դրանից կռիվ է սկսվում, որին մասնակցում է ամբողջ գյուղը. կռվի մեջ մարդիկ սկսում են իրար սպանել։
Հսկան
Հսկան, բալլադ, որը գրել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։ Բալլադի ծագումը ժողովրդական է։Գրության թվականը հայտնի չէ։ Ինքնագիրը մեզ չի հասել։ Առաջին անգամ «Ույժը» վերնագրով և «Կովկասի առասպելներից» ենթավերնագրով տպագրվել է Թիֆլիսում լույս տեսնող «Հասկեր» ամսագրի, 1908 թվականի 4-րդ համարի 130-137 էջերում։ Դրանից հետո նույն վերնագրով ու «Հատված» նշումով տպագրվել է Բաքվում տպագրված բանաստեղծությունների ժողովածուի 10-15 էջերում։ Այս հրատարակության մեջ հեղինակը կրճատել է 6 տող և ենթավենրագրից հետո ավելացրել «Հաստատված» նշումը։ Բանաստեղծը բալլադը հիմնովին վերջացրել է 1922 թվականին Պոլիսի հրատարակության համար պատրաստելիս։ Կրճատել է ևս 32 տող։ Հրատարակիչները ուշադրություն չդարձնելով Թումանյանի կրճատումների վրա` երկար ժամանակ հրատարակել են նախնական տարբերակները։
Սյուժե
Շատ հին ժամանակներում ապրում էր մի իշխան, որը շատ ազդեցիկ մարդ էր և իրեն համարում էր աշխարհի ամենահզորը։ Մարդիկ նրան թագավոր էին ասում։ Մի անգամ նրա նախրապաններից մեկը գալիս է և նրան պատմում, որ նախրին հովտում արածացնելու ժամանակ նա մի հսկա է տեսել, որի գլուխը ամպերից անցնում է։ Իշխանը զայրանում է և զորք է հավաքում ու գնում հսկայի դեմ կռվելու։ Հսկան քնած է լինում և հնարավոր չի լինում նրան արթնացնել։ Զորքը շրջապատում է նրան, և հսկան արթնանում է, տեսնում է մարդուկներին, բոլորին բռով վերցնում է, լցնում գրպանը և գնում իր մոր մոտ։ Մայրը շատ բարի էր, և երբ որդին պատմում է եղելությունը, մայրը խղճում է մարդկանց և հրամայում է որդուն բաց թողնել նրանց։ Որդին բաց է թողնում նրանց։
Փարվանա
Փարվանա, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։Բալլադի հիմքը ժողովրդական է։ Սյուժեն Թումանյանը լսել է Ներսիսյան դպրոցում, իր ընկեր, հետագայում` մանկավարժ և լեզվաբան Գրիգոր Վանցյանից։ «Գրիգորն է լսել Ախալքալաք,—գրում է բանաստեղծը Թումանյանի Ընտանիքի Արխիվի համար 3 ծոցատետրում։ —Փարվանա (կրակի թիթեռ)։ Թագավորը մի աղջիկ է ունենում, ասում է` ով որ կրակ բերի, նրան կտամ։ Գալիս է կրակի շուրջը պտտվում, որ կրակ տանի և միշտ ընկնում է մեջն այրվում»Թումանյան.[1]: Երբ Թումանյանը լսել է ընկերոջ պատմությունը, այցելել է Փարվանա լիճը, այցելել է նաև նրա մոտակա գյուղերը, և ենթադրվում է, որ նույն ավանդությունը նա լսել է նաև ուրիշներից։ Բալլադի ստեղծման վերաբերյալ հուշեր է թողել նաև Ավետիք Իսահակյանը։ Բալլադը գրվել է 1902 թվականին, Աբասթումանում։ Այդ մասին հեղինակը պատմում է 1909 թվականի հուլիսի 18-ին Մարիամ Թումանյանին գրված նամակում։ Ինքնագիրը մեզ չի հասել։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում են Թիֆլիսում և Բաքվում լույս տեղած բանաստեղծությունների ժողովածուների` հեղինակին պատկանող օրինակները, որոնց մեջ Թումանյանը փոփոխություններ է կատարել և լուսանցքում արել «Մի քիչ ավելացնել ու զարգացնել», «Իմ հերն էլ շատ ունի-մեր երկնքում էլ աստղեր կան», «Ավելացնել զարգացնել իր իդեալը», «Աղջկանը ավելի շատ տեղ տա» նշումները։
«Լեգենդ» ենթավերնագրով առաջին անգամ 1903 թվականին տպագրվել է «Մուրճ» ամսագրի 1-ին համարի 33-38 էջերում։ Տողատակին եղել է հետևյալ ծանոթագրությունը. «Փարվանա լիճը գտնվում է Ախալքալաքից 20 վ. հյուսիս-արևելք։ Փարվանա են կոչվում և՛ այն թիթեռները, որ թրթռում են ճրագի շուրջը»։ Հետագայում տպագրվել է Թիֆլիսում լույս ընծայված բանաստեղծությունների ժողովածուի 70-76 էջերում, Թիֆլիսի Լեգենդներ ժողովածուի 23-29 էջերում, Բաքվում լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի 89-95 էջերում, Հայ գրողներ քրեստոմատիայի 95-100 էջերում, Սուրխաթյանի «Գրական Գոհարներ» քրեստոմատիայի 322-327 էջերում, Կ. Պոլսում լույս ընծայված բանաստեղծությունների ժողովածուի 91-97 էջերում, ապա` Երկերի Ժողովվածուի առաջին հատորի 292-296 էջերում։
Սյուժե
«Փարվանա արքան մի աղջիկ ուներ», չնաշխարհիկ, աննման գեղեցկությամբ մի աղջիկ։ Նրա ցանկությամբ արքան հրավիրում է Կովկասի բոլոր կտրիճներին՝ մրցությամբ իրենց ուժն ու շնորքը փորձելու աղջկա ներկայությամբ, որպեսզի տեսնի, թե նրանցից ով կարող է արժանի լինել իր աղջկա սիրուն։ Աղջիկը, սակայն, ճարպկության մրցությունն էլ չի համարում ճիշտ միջոց իրեն անկեղծորեն սիրող երիտասարդ գտնելու, ընտրելու համար։ Մրցության եկած կտրիճներն աղջկան առաջարկում են «գանձ, ոսկի, արծաթ, անգին քարեր ու գոհարներ»։ Բայց աղջիկը նման ոչ մի պայման չի ընդունում։ Իր ապագա կողակցից նա պահանջում է գտնել ու բերել սիրո անշեջ հուրը և այդ պայմանը կատարելու համար կտրիճները թռչում են աշխարհի չորս կողմը՝ փնտրելու և բերելու այն։ Աղջիկը սպասում է կարոտով, բայց ոչ մի կտրիճ չի կարողանում բերել երջանիկ սիրո անշեջ հուրը։ Այսպես երկար սպասելով՝ աղջկա հույսը մարում է, նա սկսում է լաց լինել, և նրա արտասուքից գոյանում է մի լիճ, որը ծածկում է քաղաքն ու ամրոցը։ Դա հայտնի Փարվանա լիճն է Վրաստանի Ջավախեթիի շրջանում։ Իսկ անշեջ հուրը փնտրող կտրիճները վերածվում են թիթեռների և մինչ օրս հուր և կրակ տեսնելով նետվում են նրա մեջ, որպեսզի տանեն Փարվանա գեղեցկուհու մոտ, բայց անմիջապես ոչնչանում են։
Լուսավորչի կանթեղը
Լուսավորչի կանթեղը, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ։Բալլադի հիմքը ժողովրդական է։ Ենթադրվում է, որ Հովհաննես Թումանյանն օգտագործել է Գ. Հովսեփյանի` 1892 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Փշրանքներ» բանահյուսական ժողովածուն, որտեղ «Ապարան» տեղանվան մասին նշված է հետևյալ ծանոթագրությունը. «Սա Աբարան չէ, Անպարան է, որովհետև Լուսավորչի արտասուքով լիքը կանթեղը երկնքից անպարան կախված է «հաչաների» (գագաթների) մեջ. դորա համար էլ Ապարան են ասում»։ Թումանյանը բալլադը գրել է 1902 թվականին։ Ինքնագիրը մեզ չի հասել։ Առաջին անգամ տպագրվել է Բանաստեղծություններ Թիֆլիս ժողովածուի 68-69 էջերում, իսկ դրանից հետո` Լեգենդներ Թիֆլիս ժողովածուի 30-31 էջերում, Բանաստեղծություններ Բաքու ժողովածուի 86-87 էջերում, Բանաստեղծություններ Կ. Պոլիս ժողովածուի 99-100 էջերում, ապա` Երկերի Ժողովածուի առաջին հատորի 297-298 էջերում։
Սյուժե
Բալլադը պատմում է կանթեղի լեգենդը, որն առանց պարան կախված էր երկնքից։ Այն երկար դարեր լույս է տալիս։ Կանթեղը այնքան բարձր է, որ ոչ մի մարդու ձեռք չի հասնում նրան։ Այն նմանեցվում է աստծո պայծառ աչքի հետ, որը հսկում է երկնքից։
Ախթամար
Ախթամար, բալլադ, որը մշակել են հայ և այլազգի գրողներ։ Բալլադի սյուժեն վերցված է ժողովրդական բանահյուսությունից։Սյուժեն թափառող է և հանդիպում է տարբեր ստեղծագործություններում։ Հայ գրականության մեջ բալլադի ամենահայտնի մշակումը Հովհաննես Թումանյանինն է։ Տ. Փիրումյանը ժողովրդական աղբյուրի մասին երկու հոդված է գրել։ Վերջին հոդվածն պատմում է, թե ինչպես է Հովհաննես Թումանյանը գրել բալլադը. «Երբ ես սրանից մի քանի ամիս առաջ այդ ավանդությունը պատմեցի Հովհաննես Թումանյանին, նա հենց նույն օրը կազմեց դրանից մի սիրուն ոտանավոր, որ տպվեցավ «Մուրճ» ամսաագրի չորրորդում»։ Ինքնագրի տակ Թումանյանը հաստատել է, գրելով` «Այս ավանդությունն ինձ պատմել է Տ. Փիրումյանը, որը մի քանի տարի ապրել է Վան»։ Թումանյանը բալլադը գրել է 1891 թվականին։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահպանվում է մեկ ինքնագիր, որը գրվել է 1891 թվականի դեկտեմբերի 11-ին, «Ազգային ավանդություն» ենթավերնագրով։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի N 1354 ֆոնդում պահվում է հեղինակի օրինակը, որտեղ Թումանյանը մեկ ուղղում է կատարել։
Սյուժե
Թումանյանի մշակած բալլադը պատմում է Թամարի ու լողորդ տղայի դժբախտ սիրո պատմության մասին։ Թամարն ամեն գիշեր կրակ էր վառում կղզում ու սպասում իր սիրեցյալին։ Մի օր էլ կղզու վրա վառած կրակը, որը ճանապարհ էր ցույց տալիս լողորդին, մարում է, և տղան, մոլորվելով ծովում, խեղդվում է։
8 քարյակներ ,Վերջացա՜վ…Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.Ինչ հույս արի` փուչ ելավ,Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։1890Ա՛նց կացա՜ն…Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.Ախ ու վախով, դարդերովՍիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։1890Ո՞ւր կորա՜ն…Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.Ինչքան լացի, ձեն ածի`Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։1916, ՀունիսԵ՛տ չեկավ…Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,Անկուշտ մահին, սև հողինԳերի մնաց, ետ չեկավ։1916, ՀունիսՀիմի բացե՜լ են հանդեսԵրգիչները իմ անտեսՋա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,Ո՞վ է արդյոք լսում ձեզ։1916, ՀունիսԵրկու դարի արանքում,Երկու քարի արանքում,Հոգնել եմ նոր ընկերիՈւ հին ցարի արանքում։1917, Հունվարի 15Առատ կլինի կինը արդ,Կնկնի էգի գինը արդ,Կբարձրանա նրա տեղԱզատ, անկախ կինը մարդ։1917 Հունվարի 16Մինչև էսօր իմ օրումՄարդ չեմ տեսել ես շորում.Մարդը մերկ է ու անինչ,Սիրտ ունի լոկ իր փորում։1917, Հունվարի 16Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,Լիքն ակունքով հազարավոր.Իմ զայրույթը լիքն է սիրով,Իմ գիշերը` լիքն աստղերով։1917, Փետրվարի 9Քանի՜ մահ կա իմ սրտում,Թափուր գահ կա իմ սրտում.Չէ՛, դու էլ ես մահացու.Մահի ահ կա իմ սրտում։1917, Նոյեմբերի 7Կյանքից հարբած անցավոր,Ահա դարձյալ անցավ օր,Դու վազում ես դեպի մահ -Մահը բռնում հանցավոր։1917, Նոյեմբերի 10Ե՛տ եկե՜ք…Գարնան վարար գետ եկե՛քԱնցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։1917, Նոյեմբերի 11Հին աշխարհքը ամեն օրՀազար մարդ է մտնում նոր,Հազար տարվան փորձն ու գործԸսկսում է ամեն օր։1917, Նոյեմբերի 11Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,Քանի՛ օրվա հյուր ընկանք,Սերն ու սիրտն էլ երբ չկա`Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։1917, Նոյեմբերի 30Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,Նենգ ու դավ եմ տեսել ես,Տարել, ներել ու սիրել,-Վատը` լավ եմ տեսել ես։1917, Դեկտեմբերի 24Քանի՜ ձեռքից եմ վառվել,Վառվել ու հուր եմ դառել,Հուր եմ դառել` լույս տվել,Հույս տալով եմ սպառվել։1917, Դեկտեմբերի 24Երազումս մի մաքիՄոտս եկավ հարցմունքի.― Աստված պահի քո որդին,Ո՞նց էր համը իմ ձագի…1917, Դեկտեմբերի 24Մընացել է բերդը մեզ,Հաղթանակի երթը մեզ.Անց են կացել` ով կային,Հիմի կգա հերթը մեզ։1917, Դեկտեմբերի 26Հոգիս` տանը հաստատվել -Տիեզերքն է ողջ պատել.Տիեզերքի տերն եմ ես,Ո՞վ է արդյոք նկատել։1917, Դեկտեմբերի 27Ո՜նց է ժպտում իմ հոգինՉարին, բարուն,― ամենքին.Լույս է տալիս ողջ կյանքիսՈւ էն ճամփիս անմեկին։1918, Հունվարի 4Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,Հազար բանի ետև, սի՛րտ,Ես ո՞նց հասնեմ հազար տեղՔեզ պես թափով, թեթև, սի՛րտ։1918, Հունվարի 25Իմ սո՜ւր, արթուն ականջումՄի խոր էչն է միշտ հնչում,Անհո՜ւն, անքո՜ւն կարոտովԻրեն մոտ է ինձ կանչում։1918, Հունվարի 26Մի հավք զարկի ես մի օր.Թըռա՜վ, գընաց վիրավոր։Թըռչում է միշտ իմ մըտքումԹևը արնոտ ու մոլոր։1918, Փետրվարի 2Լինե՜ր հեռու մի անկյուն,Լինե՜ր մանկան արդար քուն,Երազի մեջ երջանիկ,Հաշտ ու խաղաղ մարդկություն։1918, Փետրվարի 2Երկու շիրիմ իրար կից,Հավերժական լուռ դըրկից,Թախծում են պաղ ու խորհումԹե` ի՜նչ տարան աշխարհքից։1918, Փետրվարի 4Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,Հեռվից անթիվ ձեռքերով.- Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,Դուք եք կանչում ինձ ձեր քով։1918, ՓետրվարԱշնան ամպին ու զամպին,Մոլոր նըստած իր ճըմբին,Լոռու հանդում մի արտուտՆայում է միշտ իմ ճամփին։1918, ՓետրվարԿըլթացնում են, արտորումԱրտուտները արտերում,Թըռչում մանուկ հոգուս հետ,Ճախրում, ճըխում եթերում։1918, Հունիս …Կյանքն ահա.-Սընունդ, ծընունդ մինչև մահ,Մընացածը ողջ նըրանցԿամ հաճույքն են և կամ ահ։1918, Օգոստոսի 30Բերանն արնոտ Մարդակերը էն անբանՀազար դարում հազիվ դառավ Մարդասպան.Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ կամկար,Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան։1918, ՆոյեմբերՆա մի առյուծ, ես մի գառԻմ սրտի հետ խելագարԱնհավասար կռվի մեջ,Քարշ եմ գալի ես տկար։1919, Հունվարի 25Մեռա՜ն, մեռա՜ն … Եվ, ահա,Խառնվել են կյանք ու մահ.Չեմ հասկանում աշխարհքի«Կան ու չկան» ես հիմա։1919, Հոկտեմբերի 8Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,Հեքիաթական պալատներում ըսպասում են իմ հոգուն.Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մէջ վայրենի…Ա՜խ, թէ նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տուն…1919 Նոյեմբերի 21Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։1919, ՆոյեմբերՀէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։1919, ՆոյեմբերԴու մի անհայտ Բանաստեղծ ես, չըտեսնված մինչ էսօր.Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։1919, ՆոյեմբերՔուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վըռազ եղավ, անցկացավ.Վըռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,Կյանքըս թեթև տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։1919, Դեկտեմբերի 6Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։1919, Դեկտեմբերի 8Մեր կյանքը- կարճ մի վերելք,Անցնել հանգիստ ամենտանջանք ու վայելք,Ապրել անախտ, անցնել անհաղթ - հոգիանալու նորեն,Նյութից զատված, անմահ աստած- վերադառնալ դեպ իրեն։1919Կորցրել եմ, ո՞ւր գըտնեմ,Տեղըդ իմաց տուր` գըտնեմ,Ման եմ գալի էս մըթնումՄեզ մոտ գալու դուռ գըտնեմ։1920, Փետրվարի 4Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կենքի հետ լինեի.Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքըս ինձ էլ չըզգայի,Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…1920, Մայիսի 12Լուսը լուսին Քո ժպիտն է իմ երեսին ճառագում,Երբ, ա՛խ, արդեն անբույժ զարկված, դեպի հողն եմ ես հակվում.Էսպէս էն վառ արեգակի շողերի տակ կենսածորԿայծակնահար կաղնին ոտքի` չորանում է օրեցօր։1920, Նոյեմբերի 24Առատ, անհատ` Աստծու նըման` միշտ տեղալուց հոգն էլ եմ ես.Հոգիս ծարավ` սըրան-նըրան մըտիկ տալուց հոգնել եմ ես.Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շըռայլ անհաշիվ,Ամեն ճամփում ըսպասելուց ու փընտրելուց հոգնել եմ ես։1921, Փետրվարի 7Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.Ես լըսում եմ Նրա անլուռ կանչն ու շունչը ամենուր.Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգինՏիեզերքի խոր մեղեդին ու մըրմունչը ամենուր։1921, Փետրվարի 14Արյունալի աղետներով,աղմուկներով ահարկու,Արևմուտքի ըստրուկներըմեքենայի և ոսկու`Իրենց հոգու անապատիցխուսափում են խուռներամԴէպ Արևելքն աստվածային`հայրենիքը իմ հոգու…1921, Մայիսի 1Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։1921, Մայիսի 2Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։1921, Մայիսի 3Ասի. «Հէնց լոկ էս աճյունն է ու անունը, որ ունեմ»…Երբ ճառագեց անծայրածիր քո ժըպիտը հոգուս դեմ.- Ի՜նչ է աճյունն էդ անկայուն, ու անունը, որ ունես,Դու աստվա՜ծ ես, դու անհուն ես, անանուն ես ու անես:1921, Մայիսի 6Աստեղային երազների աշխարհքներում լուսակաթ,Մեծ խոհերի խոյանքների հեռուներում անարատ,Անհիշելի վերհուշերի մըշուշներում նըրբաղոտ`Երբեմն, ասես, ըզգում եմ ես, թե կըհասնեմ Նրա մոտ…1921, Մայիսի 16Բարձր է հնուց աշխարհն Հայոց ու Մասիսը երկնադետ.Իմ խոր հոգին էն բարձունքին խոսք է բացել Նըրա հետ՝Անհաս բանից, ըսկզբանից, երբ չըկան էլ դեռ չըկար,Մինչև վախճանն անվախճանի քնընում է դարեդար։1921, Մայիսի 21Ո՜վ անճառ մին, որ ամենինմիացնում ես մի կյանքում,Ամեն կյանքում ու երակումանտես, անկեզ բորբոքում,-Ողջ ազատ են ու հարազատ`Էս աշխարհքում քեզանով,Ողջը քո մեջ` անմա՜հ, անվերջ`քեզ են երգում քո ձենով…1921, Օգոստոսի 3Աստծու բանտն են տաճարները- աշխարհքներում բովանդակ.Իբր էնտեղ է ապրում տերը, պաշտողների փակի տակ։Հարկավ` ազատ նա ժըպտում է ամենուրեք ամենքին,Բայց դու նայիր խեղճ ու կըրակ մարդու գործին ու խելքին։1921, Օգոստոսի 25Կյանքս արիր հրապարակ, ոտքի կոխան ամենքի.Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի։Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսնավ էս հողին…Ի՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին…1921, Սեպտեմբերի 5Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,Ծիածանը նարոտ եղավ, ամէնքի սերն` ավազան.Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,Ու կնքողը Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։1921, ՀոկտեմբերԱմեն մի սիրտ ցավով լցվեցմեր դարում,Ցավոտ սըրտով աշխարհ լցվեցմեր դարում.Ցավոտ աշխարհքն եկավ լցվեցբովանդակԻմ սիրտը բաց, իմ սիրտը մեծմեր դարում։1921Աղբյուրները հընչում ենու անց կենում,Ծարավները տենչում ենու անց կենում,Ու երջանիկ ակունքներիներազուն`Պոետները կանչում ենու անց կենում։1922, Հունիսի 9Ի՜նչ իմանաս ըստեղծողիգաղտնիքները անմեկին.Ընկեր տըվավ, իրար կապեցԷս աշխարհքում ամենքին.Բանաստեղծին թողեց մենակ,մե՜ն ու մենակ իրեն պես,Որ Իրեն պես մըտիկ անիամեն մեկին ու կյանքին։1920, Մարտի 30Էնքան շատ են ցավերն,ավերն իմ սըրտում,Էնքան տըրտում կորան լավերնիմ սըրտում…Չեմ էլ հիշում չար ու խավարէս ժամին`Ե՛րբ են փայլել ուրախ օրերնիմ սըրտում։1922, Հուլիսի 12Խայամն ասավ իր սիրուհուն.- «Ոտըդ ըզգույշ դիր հողին,Ո՜վ իմանա ո՜ր սիրունի բիբն ես կոխում դու հիմա…»:Հեյ ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմիԷն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։1920, Ապրիլի 6Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.Անդարձ ու հին ճամփաներ,Ովքե՞ր անցան ձեզանով,Ո՞ւր գնացին ճամփաներ։1922― Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։1922, Հուլիսի 8- Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր։1922, Օգոստոսի 24 Ո՞ւր հեռանաս, կոխած տեղերդ արյունոտ.Ո՞ւմ մոտ գնաս, ծանոթդ, ընկերդ արյունոտ.Ո՞նց մոռանաս էս աշխարհքը արյունոտ,Երգ ես լսում, լսած երգերդ արյունոտ։1918, Հուլիսի 12 Աա
Հ.Թումանյանը Զորյանի գնահատությամբ
Թումանյանը հայության կյանքի բազմակողմանի ընդգրկումով, նրա հուզական աշխարհի և ոգու նկարագիրներով, հարազատ, պարզ ու վսեմ արվեստով հանդիսանում է մեր ազգային մեծ երգիչը, մեր մեծ բանաստեղծը: ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ
Այո′, Թումանյանն իր արվեստով նման է կախարդի. բնավ չեք զգում, որ գրել է. թվում է երկը ժողովրդական մի կենդանի խոսք է իր ձևերով, երանգներով ու հույզերով. զգում եք, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից, իր մեջ ներծծած, խտացրած այն ամենը, ինչ կոչվում է ժողովրդի կյանք` նրա մաքուր, ազնիվ հոգին, նրա մարդասեր աշխարհայացքը, նաև նրա տառապալից առօրյան, աղքատի ապրուստը… Մի խոսքով, Թումանյանի երկերում կա, ինչպես Տերյանն է նկատել «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ» … ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ
Հ. Թումանյանը Ավետիք Իսահակյանի գնահատությամբ
Մեր թռիչքը Թումանյանի արվեստի գոհարակերտ բարձրունքներից այն կողմ չի անցել: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Նրա կախարդական գրիչը ուր դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպերգություն։ Նա եղավ մեզ համար այն, ինչ որ եղավ Պուշկինը ռուսների համար, Միցկևիչը` լեհերի համար: Մեծ է նաև նրա կատարած քաղաքական դերը: Կովկասյան ժողովուրդների եղբայրացման ջատագովներից ամենից մեծն եղավ նա իր հզոր խոսքով և օրինակով: Եվ որպես այդպիսին, անմոռանալի պիտի մնա նրա հոյակապ պատկերը: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն՝ հուռթի ու բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ՝ իր տոհմիկ երգերով ու խոսքով, հույզերով ու երևակայությամբ։ Եվ ինչպես ստեղծող բնությունը՝ փռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծությունը: ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Հ. Թումանյան
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։
ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։
Հայ գրողների կովկասյան ընկերության (1912-1922թթ.):
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։