Моя замечательно стена by Levon Poghosyan

ԿՏԱՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Կտավի հիմքում ընկած են նկարչի հիշողությունները, երբ հիվանդացավ և մահացավ իր ավագ քույր Յուհաննա Սոֆին 1877 թվականին թոքախտից (ինը տարի ավելի վաղ նույն հիվանդությունից վախճանվել է նաև Մունկի մայրը՝ Լաուրա Մունկը)։ Դեռևս պատանի Սոֆին (նա ընդամենը տասնհինգ տարեկան էր) շիկահեր աղջնակ է՝ տանջահար ու հյուծված դեմքով, ով կիսապառկած է անկողնում, թիկնած բարձր դրված բարձին։ Նրա կողքին, հուսալքված, գլխիկոր նստած է ոչ երիտասարդ մի կին, որը հագել է մուգ գույնի շորեր։ Դա Սոֆիի ու Մունկի մորաքույրն է՝ Քարեն Բյոլստադը, ով տան ամբողջ հոգսը վերցրել էր իր վրա, երբ մահացել էր Լաուրան[1]։ Սենյակը կիսախավարի մեջ է, սակայն աղջկա դեմքը վառ լուսավորված է[2][3]։Թեմայի առումով նկարը վերաբերում է հիվանդ երեխաներին։ Այդ ժամանակի շատ նկարիչների մոտ է արտացոլվել այս թեմատիկան։ Այդ թվում և Մունկի հովանավորներ Քրիստիան Քրոհգի‎(«Հիվանդ աղջիկը») և Հանս Հեյերդալի («Մեռնող մանուկը») մոտ[2]։ Միաժամանակ Մունկի մոտ այս նկարն ուներ հատուկ անձնական նշանակություն, քանի որ քրոջ մահը, ով «հալվեց» թոքախտից հաշված շաբաթների ընթացքում, թողեց կյանքի ամենաուժեղ տպավորություններից մեկը։ Ավելի ուշ, տարիներ անց, Մունկը նկարեց ևս մի կտավ, կրկին քրոջ հիշողություններից ներշնչվելով, բայց այս նկարը («Գարուն», 1889) առավել լուսավոր երանգներ ուներ ու լավատեսական էր[4]։ Կտավի համար բնորդուհի է դարձել տասնմեկամյա Բեթսի Նիլսենը (Մունկը նրա դիմանկարը նույնպես նկարել է)[2][4]

ՀԻՎԱՆԴ ԱՂՋԻԿԸ

Էդվարդ Մունկ Ծնվել է 1863 թվականին զինվորական բժիշկ Քրիստիան Մունկի ընտանիքում: Նա ընտանիքի երկրորդ երեխան էր: Մունկերի ընտանիքը չնայած իրենց համեստ կյանքի, ծագումով սերում էր մշակութային ազդեցիկ ընտանիքից: Էդվարդ Մունկի հեռու հարազատներից նեոկլասիցիստ Յակոբ Մունկը հայտնի նկարիչ էր՝ Ժակ-Լուի Դավիդի աշակերտներից, հայրը՝ հայտնի դասավանդող մանկավարժ էր, եղբայրը՝ Պետեր Անդերս Մունկը, ականավոր արվեստաբան:Մանկության ընթացքում Մունկերի ընտանիքը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում էր մի վայրից մյուսը թե՛ ընտանիքի հոր զինվորական ծառայության և թե՛ միջոցների սղության պատճառով: Սակայն մանկության մեծ մասը Մունկն անցկացրել է Քրիստիանիայում (Օսլո):Նա ընդամենը հինգ տարեկան էր, երբ թոքախտից մահանում է նրա մայրը: Հայրը շատ բարի է եղել երեխաների նկատմամբ, սակայն նկարչի խոսքերով առնաձնանում էի իր հիվանդագին, պսիխոնեվրոզի հասնող կրոնամոլությամբ:Երբ նկարիչ 15 տարեկան էր թոքախտից մահանում է նրա քույր՝ Սոֆին: Մտերիմ և շատ սիրելի քրոջ մահը խորը հետք է թողնում նկարչի աշխարհընկալման և ավանդական կրոնի պատկերացումների վրա: Հենց Սոֆիի հիվանդության և մահվան պատմության հիշողություններն են ընկած նկարչի առաջին հայտնի գործերից՝ «Հիվանդ աղջիկը», «Գարուններ» կտավների և «մահացողի սենյակները» սյուժեով նկարների մի ամբողջ շարքի հիմքում: Շուտով իր տարօրինակ պահվածքով առանձննում է նկարչի մյուս քույրը՝ Լաուրան, որոշ ժամանակ անց նրա հիվնդությունն ախտորոշվում է որպես շիզոֆրենիա: