6-րդ դասարան by Lusine Movsesyan

Ինֆորմացիայի տեսակներն ըստ ընկալման զգայարանների
Մարդու համար՝ ըստ ինֆորմացիայի ընկալման գրգիռների ինֆորմացիան բաժանվում է հետևյալ տեսակների.

Տեսողական — ընկալվում է տեսողության զգայարանի միջոցով՝ աչքերով:
Լսողական — ընկալվում է լսողության զգայարանի միջոցով՝ ականջներով:
Շոշափման — շոշափման զգացողությունն իրականանում է մաշկի միջոցով:

Հոտառական — ընկալվում է հոտառության զգայարանի միջոցով՝ քթով:
Համային — ընկալվում է  լեզվի վրա տեղադրված համային ընկալիչների միջոցով:

Ինֆորմացիայի ներկայացման ձևերը
Կդիտարկենք միայն ինֆորմացիայի այն տեսակները, որոնք տեխնիկական սարքերը (մասնավորապես համակարգիչը) ընկալում են.

Տեքստային ինֆորմացիա | Ինֆորմացիա, որը գրված կամ տպագրված է որևէ տառաթվային կամ նշանային համակարգի միջոցով՝ դասագրքում եղած տեքստը, շարադրությունը:
Թվային ինֆորմացիա | Բազմապատկման  աղյուսակը, հանրահաշվական օրինակը, ֆուտբոլային խաղի հաշիվը, գնացքի մեկնման չվացուցակը և այլն: Զուտ թվային ինֆորմացիա ավելի քիչ է հանդիպում, առավել հաճախ հանդիպում է ինֆորմացիայի ներկայացման համակցված տեսակը: Օրինակ, դուք ստանում եք հեռագիր. «Դիմավորեք սեպտեմբերի քսանին: Գնացքը կժամանի ժամը ութին »: Այս տեքստում քսանը և ութը գրված են բառերով, բայց մենք դրանք ընկալում ենք որպես թվեր:
Գրաֆիկական ինֆորմացիա | Նկարներ, սխեմաներ, գծագրեր, լուսանկարներ: Ինֆորմացիայի այսպիսի ներկայացումը ավելի հասանելի է, քանի որ անմիջապես տրվում է անհրաժեշտ պատկերը:
Ձայնային ինֆորմացիա | Այն ամենը, ինչ մենք լսում ենք՝ բանավոր զրույց, երաժշտություն, թռչունների դայլայլ, ավտոմեքենայի ազդանշան և այլն:
Տեսաինֆորմացիա | Գունային գրաֆիկա՝ զուգորդված ձայնով և տեքստով, շարժվող և եռաչափ պատկերներով:

Ինֆորմացիայի փոխանցման գործընթացին պարտադիր մասնակցում են
Ինֆորմացիայի փոխանցման գործընթացին պարտադիր մասնակցում են ինֆորմացիայի աղբյուրն ու ինֆորմացիայի ընդունիչը: Աղբյուրը փոխանցում է ինֆորմացիան, իսկ ընդունիչը՝ ընդունում: Նրանց միջև գործում է ինֆորմացիայի փոխանցման ուղին՝ ինֆորմացիոն խողովակը:

Ինֆորմացիայի փոխանցման գծապատկերը

Մարդու զգայարանները հանդիսանում են  ինֆորմացիոն կենսաբանական խողովակներ: Հեռախոսը, ռադիոն, հեռուստատեսությունը, համացանցը հանդիսանում են ինֆորմացիոն տեխնիկական խողովակներ:

Կախված փոխանցման տեսակից՝ ինֆորմացիոն խողովակը կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի:Միակողմանի խողովակը ինֆորմացիան հաղորդում է աղբյուրից դեպի ընդունիչ, իսկ երկկողմանի խողովակը՝ ինչպես աղբյուրից ընդունիչ, այնպես էլ՝ ընդունիչից աղբյուր: Երբ ընտանիքով որևէ հեռուստահաղորդում են դիտում, ապա ինֆորմացիայի աղբյուրը մեկն է (հեռուստահաղորդումը), իսկ ինֆորմացիայի ընդունիչը՝ մի քանիսը (ընտանիքի անդամները):

Մեծ հեռավորության վրա ինֆորմացիա փոխանցելու համար մարդն օգտագործում է կապի տարբեր միջոցներ՝ փոստ, հեռագիր, հեռախոս, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ:

17-րդ դարից սկսած ինֆորմացիա մշակելու համար սկսեցին նախագծվել առաջին մեխանիկական սարքավորումները։  1641–1645 թվականներին ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալը նախագծեց մի սարքավորում, որը հնարավորություն էր տալիս գումարման ու հանման գործողությաններ իրականացնել։ Դրանից մոտ 30 տարի անց գերմանացի գիտնական Գոթֆրիդ Լեյբնիցը մեկ այլ մեքենա նախագծեց, որը, գումարումից ու հանումից բացի, նաև բազմապատկման ու բաժանման գործողություններ էր իրականացնում։ Սրանք դեռևս ամբողջովին ավտոմատացված չէին, մարդն էր որոշում իրականացվող գործողությունների հաջորդականությունն ու ղեկավարում հաշվարկման գործընթացը։

Հաշվարկներ իրականացնող առաջին ավտոմատացված սարքավորումը 1834 թվականին նախագծեց անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Բեբբիջը, սակայն համապատասխան նյութական ու տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այդ նախագիծը չիրագործվեց։

Հետագայում, 1940-1950-ական թվականներին, Ամերիկայում ստեղծվեցին այն առաջին հաշվիչ համակարգերը, որոնք թվային իֆորմացիան ավտոմատ մշակելու հնարավորություն էին տալիս։ Սրանք հանդիսացան ժամանակակից համակարգիչնեոի նախնական տարբերակները։ Հետագա 50 տարիներին իրար հաջորդեցին հետզհետե կատարելագործվող համակարգիչների հինգ սերուդներ:

1980 -ական թվականներին ստեղծվեցին նոր համակարգիչներ, որոնք կոչվեցին անհատական:  Անհատական համակարգիչը 21 -րդ դարում դարձավ համարյա յուրաքանչյուր տան այնպիսի պահանջարկ ունեցող սարքավորումը, ինչպիսին սառնարանն է կամ հեռուստացույցը։
Աստիճանաբար համակարգիչները սկսեցին ինֆորմացիա ստանալու, մշակելու ու պահպանելու հիմնական միջոց հանդիսանալ։  Մի համակարգչում պահպանվող ինֆորմացիան այլ համակարգչի փոխանցելու նպատակով նախ կիրառվում էին մագնիսական ժապավեններ, ապա՝ մագնիսական տարաբնույթ սկավառակներ և այլն։ Սակայն աստիճանաբար դրանք սկսեցին չբավարարել, և գիտության ու տեխնիկայի հետագա վերելքը թույլատրեց աշխարհի տարբեր մասերում տեղակայված համակարգիչների միջև կապեր ստեղծելով՝ ինֆորմացիան մի համակարգչից մյուսն ուղարկել վայրկյանների ընթացքում։  1969 թվականին ստեղծվեց առաջին համակարգչային ցանցը, որն էլ համաշխարհային համակարգչային ցանցի հիմքը դրեց։ Համաշխարհային ցանցը, որն անվանեցին Ինտերնետ, դարձավ ինֆորմացիայի կուտակման, պահպանման ու փոխանցման ներկայիս ամենահզոր միջոցներից մեկը։