էլեկտրոլիզ by Susik Hayrumyan

Էլեկտրոլիզ
Էլեկտրոլիզ, ֆիզիկաքիմիական գործընթաց, էլեկտրական հոսանքով նյութի քայքայում։ Իոնները ստանում են ուղղորդված շարժում, երբ էլեկտրոլիտի լուծույթը կամ հալույթը տեղավորում են էլեկտրական դաշտում։ Դրական լիցքավորված իոնները՝ կատիոնները, շարժվում են դեպի բացասական էլեկտրոդը՝ կաթոդը, իսկ անիոնները՝ դեպի դրական լիցք կրող էլեկտրոդը՝ անոդը։

NaCl-ի հալույթի էլեկտրոլիզ
Հալույթում աղը լրիվ տրոհվում, դիսոցվում է իոնների, այս անգամ՝ արդեն առանց ջրի մոլեկուլների մասնակցության։Կերակրի աղը իոնական միացություն է, հալույթում ևս դիսոցված է իոնների։ Էլեկտրոլիզի ջերմաստիճանը մոտ 800 °C է.
2NaCl ---------->  Na  + Cl

Կաթոդային օրինաչափություններ
Եթե աղի մետաղի տեղը էլեկտրաքիմիական շարքում գտնվում է լիթիումից մինչև ալյումինը (ներառյալ), օրինակ՝ K, Na, Ca, ապա կաթոդի մոտ վերականգնվում է ոչ թե մետաղի կատիոնը, այլ ջուրը։

Եթե աղի մետաղը ալյումինից հետո է՝ մինչև ջրածինը, օրինակ՝ Zn, Ni, Fe, ապա կաթոդի մոտ վերականգնվում է և՛ ջուրը, և՛ մետաղի կատիոնը։

Եթե աղի մետաղը ջրածնից հետո է, օրինակ՝ Cu, Ag, ապա վերականգնվում է միայն մետաղը, իսկ ջրի հետ փոփոխություն տեղի չի ունենում։

Անոդային գործընթացներ
Եթե աղի անիոնը անթթվածին թթվից է, օրինակ՝ Cl–, Br–, Ι–, S2–, ապա անոդի մոտ օքսիդանում է անիոնը, իսկ ջուրը մնում է անփոփոխ։

Եթե անիոնը թթվածնավոր թթվից է, օրինակ՝ SO2−4, NO−3, CO2−3, PO3−4,ապա օքսիդանում է միայն ջուրը, իսկ անիոնը մնում է անփոփոխ։

Էլեկտրոլիզի նշանակություն
Հայաստանում գոյություն ունի պղնձի արտադրություն, որում օգտագործվում են հրամետալուրգիան և էլեկտրոլիզը։
Աղերի հալույթների և ջրային լուծույթների էլեկտրոլիզը լայնորեն օգտագործվում է ամենատարբեր նյութեր՝ մետաղներ, ալկալիներ, թթուներ, ջրածին, թթվածին, քլոր ստանալու, ինչպես նաև զանազան իրեր և առարկաներ պղնձապատելու, արծաթապատելու, ոսկեզօծելու համար։Օրինակ՝ թեյնիկները, մարդատար ավտոմեքենաների որոշ մետաղյա մասերը նիկելապատելու համար դրանք մտցնում են նիկելի աղի լուծույթ պարունակող էլեկտրոլիզային տաշտակի մեջ, միացնում են կաթոդին և կատարում էլեկտրոլիզ։ Վերականգնվող մետաղական նիկելը բարակ շերտով նստում է որպես կաթոդ ծառայող այդ իրերի վրա։ Նիկելապատված մետաղյա իրերը ոչ միայն գեղեցիկ տեսք ունեն, այլև ավելի կայուն են զանազան ֆիզիկական և քիմիական ազդակների նկատմամբ։

Ֆարադեյի առաջին օրենք
Ֆարադեյի I օրենքը հետևյալն է, անջատված նյութերի m զանգվածները համեմատական են էլեկտրոլիտով անցած q էլեկտրականության քանակին,

m = k * q =  k * l * t

որտեղ k-ն տվյալ նյութի էլեկտրաքիմիական համարժեքն է։