Նար-Դոս by Arina Xachatryan

Նար-Դոս | Սպանված աղավնի | համառոտ

համառոտ

Մի գիշեր, ժամը 2-ին Միքայել Մարգարյանի տուն է գալիս Գարեգին Սիսակյանը և ասում է, որ նշանվել է Սառա անունով մի աղջկա հետ, ում հայրը եղել է իր մտերիմ ընկերը։ Միքայելին վիճակված է իմանալ, որ դառնալու է  նորապսակ զույգի խաչեղբայրը։

Շաբաթ օրը, երեկոյան Գարեգինը Միքայելի ընկերակցությամբ այց է կատարում Սառայի տուն, որտեղ ծանոթանում է ընկերոջ նշանածի հետ։ Իմանում են, որ Սառան վիճել է մոր՝ հետ. Գարեգինը անտեղի հարցեր է տալիս Սառային, որոնք վիրավորում են աղջկան. սա բղավում ու հեռանում է։ Սառայի հեռանալուց հետո Գարեգինը զրույցի է բռնվում Սառայի հոր՝ Բաղիրյանի հետ։

Անցնում է մոտ մեկ ամիս, բայց Միքայելը Գարեգինին չի հանդիպում։  Հանկարծ մի երեկո Գարեգինն անսպասելիորեն հայտնվում է և հայտնում  է Միքայելին, որ պատրաստվում է ամուսնանալ Սառայի հետ։ Ամուսնությունից հետո Գարեգինը թողնում է պաշտոնը և կնոջ հետ հեռանում է քաղաքից։

Անցնում է որոշ ժամանակ: Միքայելը Գարեգինից ոչ մի տեղեկություն չունի։ Նոյեմբերյան մի ցուրտ գիշեր, երբ Միքայելը բավականին ուշ գալով տուն՝ տեսնում է իր մահճակալին պառկած Ռուբեն Թուսյանին՝ իր դասընկերոջը։ Երկար զրույցից պարզ է դառնում, որ Թուսյանը երկար ժամանակ է, ինչ թողել է ուսումը և ապրում է Սանկտ-Պետերբուրգում։ Նամակ է ստացել հոր մահամերձ լինելու մասին և եկել է Կովկաս, որպեսզի մեկնի Թիֆլիս։ Մի օր Թուսյանը Միքայելին է հանձնում «Սպանված աղավնին» խորագրով մի գրություն, որի գլխավոր հերոսը հենց ինքը՝ Ռուբեն Թուսյանն է։ Գրության պատմությունը հետևյալն է. Նկարագրվող դեպքերից մի քանի տարի առաջ, ամռանը, արձակուրդի ժամանակ Թուսյանը մեկնում է իր հորեղբոր ամառանոց։ Իր հետ վերցնում է իր շանն ու հրացանը։ Ամեն օր գնում է որսի և հանկարծ մի օր հանդիպում է մի աղջկա ու սիրահարվում։ Աղջկա խնդրանքով որսի են գնում, որի ընթացքում Թուսյանը մի աղավնի է կրակում։ Տեսնելով սպանված աղավնուն՝ աղջիկը մտատանջության մեջ է ընկնում և այդ սպանության մեջ խորհրդանշական բան տեսնում։ Թուսյանի ամառանոցից հեռանալուց հետո սիրահարները որոշ ժամանակ դեռ նամակագրական կապ են պահում, որը, սակայն, մի օր ընդհատվում է։ Կյանքն առնում է հեղինակին իր հորձանուտ ալիքների մեջ, իսկ ժամանակը բերում է անխուսափելին՝ մոռացումը։

Հաջորդ օրը Թուսյանը կրկին գալիս է Միքայելի տուն և հայտնում, որ հետաձգել է մեկնումը, քանի որ հանդիպել է իր գրվածքի գլխավոր հերոսուհուն՝ «սպանված աղավնուն», որին տվել է Միքայելի հասցեն։ Հաջորդ օրը Միքայելի մոտ է գալիս Գարեգինը։ Նա պատմում է Միքայելին, որ Սառան տեսնելով Թուսյանին, վրեժ լուծելու մոլուցքով է համակվել։ Պարզվում է, որ Սառան անգամ երեխա ուներ Թուսյանից, որին հենց ինքը խեղդամահ է արել։ Եվ այժմ կրկին տեսնելով իր առաջին սիրուն, ցանկանում է Գարեգինի ձեռքով նրանից վրեժ լուծել։

Գարեգինը խնդրում է Միքայելին, որպեսզի սա հեռացնի Թուսյանին քաղաքից և խոսի Սառայի հետ։ Միքայելի զրույցը Սառայի հետ բարերար ազդեցություն չի ունենում։ Հաջորդ օրը Սառան գալիս է և Միքայելի տանը պարպում է ատրճանակը՝ Թուսյանին սպանելու անկնկալիքով։ Բայց նույն օրը նրան տեղափոխում են ծննդատուն և նա վաղաժամ ծննդաբերության ժամանակ մահանում է։

Թուսյանը իրեն մեղադրելով կատարվածի համար՝ հեռանում է Կովկասից և այլևս չի վերադառնում:

Իմանալ բովանդակությունը,  կարողանալ ներկայացնել,      արժևորել վիպակի բարոյախրատական   դերը։

1.Ի՞նչ է գլխավոր հերոսուհու անունը։
2.Ի՞նչ պայմաններում են հանդիպում Թուսյանն  ու Գարեգինը։
3.Ո՞վ էր Միքայելը։
4.Բնութագրել վիպակի հերոսուհուն։
5.Ինչպե՞ս է ավարտվում ստեղծագործությունը։

Փորձել արդարացնել Սառային կամ Թուսյանին։