ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ by Areqnaz Antonyan

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ ԳՐՈՂԻ ՄԱՍԻՆ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Կենսագրություն

Մի առիթով Հրանտ Մաթեւոսյանը այսպես` երրորդ դեմքով, հանրագիտարանային այս ոճով է շարադրել իր կենսագրականը: Հրապարակում ենք նույնությամբ, պահպանելով բնօրինակի ոճը.

ՀՐԱՆՏ ԻԳՆԱՏԻ ՄԱԹԵւՈՍՅԱՆ

Հայ գրող, արձակագիր: Նախասիրած ժանրը վիպակն է՝ նովելը: Տպագրվում է 1960 թվականից: Գրել է Մենք ենք - մեր սարերը, Բեռնաձիեր (Оранжевый табун, The Orange Herd), Խումհար (Похмелье, Hangover), Տաշքենդ, Աշնան արև (Мать едет женить сына, Autumn sun /Mother Leaves To Give To Marriage Her Son/) վիպակները, Տերը կինովիպակը, պատմվածքներ, պիեսներ, որոնք 1967-ից ի վեր, տարբեր հավաքածուներ դառնալով, բազմիցս հրատարակվել են հայերեն, ռուսերեն և ապա՝ միութենական հանրապետություների և սոցերկրների գրեթե բոլոր լեզուներով: Մոսկվայի Прогресс հրատարակչությունը The Orange Herd (Նարինջ երամակը) խորագրով հավաքածու է հրատարակել ուրդու լեզվով և անգլերեն: 1994-ին փարիզյան Ալբին Միշել հրատարակչությունը տպագրել է Հր.Մ - ի ընտրանին՝ Աշնան արև:

Հր.Մ-ի սցենարներով նկարահանվել են Մենք ենք - մեր սարերը, Աշնան արև, Տերը, Այս կանաչ - կարմիր աշխարհը կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ Օգոստոս կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Հր.Մ-ի Մեծամոր էսսեն և Չեզոք գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են Աշնան արևը և Կայարանը: Ողջ է, աշխատում է Տերը մեծածավալ գործի, Եզրով վիպակի, Մեռելալույս - Рассеянный свет - վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996-ից: Ծնվել է 1935-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:

Ընտանիքը - կին, դուստր, որդի, առայժմ երեք աղջիկ թոռ:

2001 հունվար, Երևան, ՀՀ

Վերոշարադրյալը գրեթե լիովին ընդգրկում է Հրանտ Մաթեւոսյանի կենսագրությունը: Հասկանալի է, որ կան առավել մանրակրկիտ ու ամբողջական տարբերակներ, իսկ գրողի կենսագրությունը հիմա էլ` իր մահից հետո, շարունակվում է, սակայն կարեւորեցինք այս տարբերակն այսպես` հեղինակային ոճով ձեզ հրամցնելը:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

ԻՆՔՆԱՆԿԱՐ

- Կենդանակերպի Ձեր նշանը:
- Ջրհոս:
- Դուք հավատացյա՞լ եք:
- Ես լուսավոր մենատների, մաքուր այգիների, առողջ երեխաների, հմուտ բանվորների, գիտակ բժիշկների, անպիղծ բանաստեղծների երկրին եմ հավատում:
- Ձեր ծնողները հավատացյա՞լ են:
- Իմ ծնողները գյուղացի հայ մարդիկ են՝ մի օր հավատացյալ են, երկու օր՝ ոչ:
- Ձեր սիրած կենդանին:
- Մի ժամանակ ընկերներիս խնդրում էի, որ նկարեն գառը, ուլը, հորթը, քուռակը, փոքրիկ ծառը, կողքին՝ փոքրիկ տղան:
- Ձեր սիրած եղանակը:
- Վաղ գարուն՝ մայիսի սկիզբը, մաքուր, լիքը աշունը:
- Ի՞նչ խենթություններ ունեք:
- Խենթություններ չունեմ, ինքնավերահսկումը միշտ կա. խենթերին չեմ սիրում:
- Ձեր արտաքինը Ձեզ դո՞ւր է գալիս:
- Իմ արտաքինը ինձ դուր չի եկել: Դրա համար էլ այն փորձել եմ սրբագրել գրականությամբ:
- Ձեր կյանքում եղե՞լ է որևէ ցնցող դեպք:
- Մի այդպիսի դեպք եղել է, բայց դա չի կարելի դեպք համարել, որովհետև արդեն մի քանի տասնամյակ է այդ դեպքը շարունակվում է. դա իմ ամուսնանալն է:
- Դուք երջանի՞կ մարդ եք:
- Երջանիկ եմ այնքանով, ինչքանով մի երկու անգամ գրականության աստծո երեսը տեսել եմ:
- Կյանքից հրաժարվելու ցանկություն ունեցե՞լ եք, սիրո՞ւմ եք կյանքը:
- Եթե քաջ եղած լինեի, պետք է որ վաղուց հրաժարված լինեի, բայց դուք կմնաք անտեր: Վախենամ, որ կմնաք հովիվը կորցրած ոչխարի հոտ, որին գայլը կուտի: Գուցե սա ինքնախաբեություն է կամ գուցե ես ինչ-որ դեր եմ ստանձնում՝ որպես մահից խուսափող մարդ...
- Ի՞նչ է գրականությունը Ձեզ համար:
- Գրականությունը ինձ համար դավանանք է:
- Ո՞րն է գրականության հաստատած ճշմարտությունը:
- Գրականությունը Աստծուն բերել, տեղադրել է մարդու մեջ:
- Ի՞նչ եք մտածում գրականություն և գաղափարախոսություն փոխհարաբերության մասին:
- Ինչպիսի գաղափարախոսության պիտի հարի գրո՞ղը. եթե ազգայնական է՝ գրականություն չի, եթե կոմունիստական է՝ գրականություն չի, եթե հումանիստական է՝ քաղցրալորձ է, եթե բուրժուական է՝ գրականություն չի, եթե հարող է՝ գրող չի, այլ քարոզիչ: Գրողից պահանջվում է միաժամանակյա ներկայություն թվարկված և դարձյալ շատ ու շատ կետերում...
- Ո՞րն է այսօր գրողի առաքելությունը:
- Ժամանակը ընթերցելու լեզու ստեղծելը:
- Ո՞րն է Ձեր գրականության առավելությունը: Ի՞նչն էիք ուզում փոխել աշխարհում, որ փոխվեց կամ չփոխվեց:
- Ուզում էի Հայոց երկրի համար ավետարան գրել:
- Ինչի՞ց կուզենայիք փրկել ծմակուտցի և ոչծմակուտցի մարդուն:
- Հավակնոտ այն մշակույթից, որ բանակներ է գումարում, իր իդեալները զենքով տանում ուրիշի երկիրը, փաթաթում մարդկանց վզին, կարծես մարդուց էլ մեծ իդեա կա: Հիշենք և նզովենք Ալեքսանդր Մակեդոնացուն, Նապոլեոնին, Հիտլերին: Սարսափելի բան է, երբ այդ համաճարակային «իդեաները» մեծ ազգերի մեջ են բռնկվում...
- Ի՞նչ ասել է ճշմարիտ գրականություն:
- Եթե կարդում եք ու ասում՝ սա իմ մասին չէ, այլ՝ հարևանիս, նշանակում է գործի ճշգրտությունը մոտավոր է:
- «Արվեստը արվեստի համար». կա՞ այդ սկզբունքը՝ մաքուր արվեստը:
- Երբ արվեստը արվեստի համար է՝ միայն այդ դեպքում է դառնում մարդու համար:
- Ո՞վ է հայը:
- Չի ընկնում մինչև հատակը և չի բարձրանում ամենավերևը: Այդ մարդն է հայը:
- Տիեզերքի մասին:
- Տիեզերքի սահմանը մեր խելագարությունն է:
- Իսկ անսահմանությո՞ւնը:
- Անսահմանությունը մեր անզորությունն է:
- Ձեր հարցը Ձեզ:
- Ա՛յ Հրանտ, բոլոր կոնյակներդ խմել ես, բոլոր վայելքներդ ապրել ես, աշխարհից ի՞նչ ես ուզում:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ
«Օգոստոս»  -     Երևան | 1967 | Հայաստան
«Բեռնաձիեր» , «Թախիծ» «մենք  ենք  մեր  սարերը»,« Միամիտ  պատմություն», «Շները»

«Ծառերը» Երևան | 1978 | Սովետական գրող

Աշնան արև

Գոմեշը

Խումհար

Ծառերը

Մեծամոր

Մեսրոպ

Սկիզբը

«Մեր վազքը» Երևան | 1978 | Սովետական գրող

Բաց երկնքի տակ հին լեռներ

Իմ գայլը

Կանաչ դաշտը

Հացը

Մեր վազքը

Պատիժը

«Տերը» Երևան | 1983 | Սովետական գրող

Այս կանաչ կարմիր աշխարհը

Աշնան արև

Չեզոք գոտի (պիես)

Ջաղացը

Տերը

«Ես ես եմ» Երևան | 2005 | Ոսկան Երևանցի

«Նանա իշխանուհու կամուրջը» Երևան | 2006 | Օգոստոս

«Թռուցիկ համբույրներս...»

Ծաղրածուների մեր տոհմը

Նանա իշխանուհու կամուրջը

Վերադարձ

Մեծերը Մաթևոսյանի մասին
Վիլյամ Սարոյան

Այստեղ դուք ունիք մեկը, որ մեծ անձնավորություն է համաշխարհային գրականության մեջ: Ան Հրանտ Մատթէոսյանն է: Որևէ ազգի մեջ իրմե լավ պատմություն գրող չկա: Անոր գրությունները խորունկ ձևով ցույց կուտան հայոց մասնակցություն մարդկության պատմության: Ուրիշ ազգության մեջ ուրիշ գրող Հրանտ Մատթէոսյանի պես չի կրնար գրել: Ես կարդացած եմ իր գործերը թարգմանությամբ: Ինքը հայության մասին կգրե, և այդ հայությունը այնքան ճիշտ է, որ ես կզարմանամ, կուրախանամ և հպարտ կզգամ: Շատ գրողներ, բանաստեղծներ ունիք, բայց պետք է ներեք ինձի, եթե ըսեմ, որ ան ուժը, որ անհրաժեշտ է, հսկայակա՜ն, Հրանտ Մատթէոսյանի մեջ է: Եվ կուրախանամ, որովհետև ազգ մը, պիտի ընդունիք աս, աշխարհին կճանչցվի իր արվեստով: Եվ որ արվեստը այդքան ահագին ըլլա, օտարին միտքին մեջ ազգն ալ կմեծնա:

Մաթևոսյանը հայ մարդու մասին
Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս:

«... բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս… Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս։ Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով` մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետևյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս` 1000-ը խնայես, մի գյուղ տաս` 1000-ը պահպանելու համար։ Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս։ Պարտվելն ի՞նչ է, որ պարտվել չսովորես և ամեն պարտություն վերածես արհավիրքի...»

« Աշնան արև» ֆիլմից մի հատված

ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄԸ 1960-ական թվականներին հայ արձակագիրների մեծ մասը քաղաքային կյանքի նյութով գրականություն էր ստեղծում: Մինչդեռ Մաթևոսյանը գյուղական կյանքը հանրայնացրեց ՝ դարձնելով իր արձակի հիմնական թեման: Նա այս առիթով գրեց «Այսպես կոչված գյուղագրության մասին» հոդվածը.
«Զգացմունքներ  է  հարուցում  շատ  ավելի  երեկվա  օրը, քանի  որ
հիշողության  երեկվա հովիտը բնակեցված է ցանկալի կամ  ատելի դեպքերով  ու դեմքերով , որոնք  են մեր հիշողությունների  ոսկի  նստվածքը , հենց որն էլ կարող  է  դառնալ  գրականություն :
Չկա  գյուղագրություն  կամ  քաղաքագրություն. կա միայն  մարդկային  հայացք  բնությանն  ու  աշխարհին»:Ո՞վ  էր  Մաթևոսյանի  գրական  հերոսը:
Անհատը՝ մարդկային  մի  պարզ երջանկության  որոնման իր   դժվարին  ճակատագրով ,
դժվարին  մաքառումներով  կյանքում  իր տեղը գտնելու, իր հոգու ազատությունը չկորցնելու, իր երկրի  տերը լինելու, իր  տեսակը , իր տոհմը  շարունակելու, իր մարդկային երջանկությունը  նվաճելու  , իր տեղը  այս  մեծ
աշխարհում   ճշտելու :

Գյուղը   Մաթևոսյանի ստեղծագործության  մեջ  միայն  միջավայր չէ,
որտեղ կատարվում  են  գործողություններ:Գյուղի  առկայությունն  սկզբունքային  ելակետ  է  նրա համար,  քանի  որ  այսօրվա  մեր  ջղային , նյարդային  ժամանակներում, արագությունից  ու  թափից գլուխը կորցրած, ճշգրիտ հաշվարկումների , մարդ- մեքենաների   դարում, երբ ամեն ինչ  տանում  է  դեպի  մանրացում, փոքրացում,  հաշվարկում  և պլանավորում, նա  բնության ձայնին հավատարիմ մնալու  խնդիրներ է արծարծում  և խորքում ամեն  մի առիթով  բնության ձայնը , բնական  վիճակը  հակադրում  մարդու մեջ  մարդ անհատին  սպանող  « քաղաքավարի» միջամտությունը:

« ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ »
.   Հարցեր   և  առաջադրանքներ
1.Բնութագրել   ձիուն
2.Բնութագրել    գայլին
3. Ինչի՞  համար  էր  գայլի  և  ձիու  « մենամարտը»
4.Բառային    աշխատանք( էջ 210)

Մեզնից մեկը