Առաջին գործ by Seda Araqelyan

Աստուծո 10 պատվիրանները
1. «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար:
2. Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի երկըրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը՝ մի նախանձոտ Աստված. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ:
3. Քո Տեր Աստծո անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում:
4. Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո Տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մոտ գտնվող օտարականն ու քեզ մոտ բնակվող պանդուխտը, որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց:
5. Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ:
6. Մի՛ սպանիր:
7. Մի՛ շնացիր:
8. Մի՛ գողացիր:
9. Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր:
10. Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի՛ ունեցիր»:

Ինչ է պատվիրանը
Պատվիրանը մարդու հանդեպ Աստծո սիրո արտահայտությունն է, որով Նա հորդորում է հնազանդվել Իրեն: Տերը չի բռնանում մեր կամքի վրա, այլ թողնում է ազատորեն ընտրություն կատարել բարու եւ չարի միջեւ:
Այդ իրականանում է պատվիրանի միջոցով:
Պահելով այն՝ մարդն արտահայտում է իր հավատարմությունը Արարչի հանդեպ եւ Նրանից վարձ ստանալով՝ մերձենում բացարձակ Բարուն, շարունակ կատարելագործվում եւ ընթանում դեպի հոգեղինացում եւ աստվածացում:
Այդպիսին էր պատվիրանը դրախտում, որը քանի դեռ պահում էին Ադամն ու Եվան, աճում էին շնորհներով: Այդպիսին է եւ Մովսես մարգարեի միջոցով տրված Տասնաբանյան, որը պահելով՝ մարդը հաստատվում է իր աստվածանման էությանը վայել ընթացքի մեջ: Իսրայելացիները Տասնաբանյան գրում էին եւ պահում ձեռքներին, որպեսզի մշտապես, բոլոր հանգամանքներում հիշեն եւ կատարեն այն: Դավիթ թագավորն իր սաղմոսներով հաճախ էր գովերգում Տիրոջ պատվիրանները՝ նրանցում տեսնելով իր ողջ կյանքի իմաստը:
Պատվիրանը, բխելով մեր հանդեպ Աստծո սիրուց, մեզ մղում է հասնել Նրա հետ սիրո միության: Այս պատճառով Քրիստոս բոլոր պատվիրանները ամփոփեց սիրո պատվիրանի մեջ. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ հոգով եւ ամբողջ մտքով», եւ՝ «Սիրի՛ր քո մերձավորին, ինչպես քո անձը»: «Այս երկու պատվիրաններից են կախված,- ավելացնում է Տերը,- ամբողջ օրենքը եւ մարգարեները» [տե՛ս Մատթ. 22.37-40]:

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ