7ա դասարան by Lena Galstyan

Կոդի մեկնաբանություններ (5 րոպե)

Ծրագրավորման լեզուն խիստ կանոնների հավաքածու է։ Նրա միջոցով համակարգիչը կարող է «հասկանալ» հրամանները և կատարել դրանք: Ծրագրավորման ցանկացած լեզվով գրված տեքստը կոչվում է ծրագրային կոդ կամ պարզապես կոդ: Մեկնաբանությունները ծրագրավորողին թույլ են տալիս կոդում կատարել նշումներ կամ կոդի մի մասը դարձնել չկատարվող` ինտերպրետատորի համար անտեսանելի: Եթե տողը սկսեք # վանդականիշով, ապա Python-ի ինտերպրետատորը կանտեսի այդ տողը: Ծրագիրը կկատարվի այնպես, ինչպես կկատարվեր, եթե այդ տողը չլիներ: Նման տողը կոչվում է մեկնաբանություն:

Մեկնաբանությունները պետք են երկու դեպքում.

1. Եթե ծրագրում պետք է ավելացնել որևէ նշում, որպեսզի այն կարդացողի համար լինի հասկանալի։

2. Եթե ծրագրից պետք է հեռացնել կոդի տողերից որևէ մեկը՝ այն չջնջելով (օրինակ` կարող է կարիք առաջանա այն հետագայում վերադարձնելու): Դա կոչվում է տողը «մեկնաբանություն դարձնել» (տողային մեկնաբանություն):

Վերջինս կոդը մեկնաբանելու ամենատարածված մեթոդներից է, սակայն սա չի նշանակում, որ մեկնաբանությունները պետք է լինեն տող առ տող: Տող առ տող մեկնաբանությունները ծածկագիրը գրեթե անընթեռնելի են դարձնում:

Մեկնաբանության օրինակ՝

Կոդն  առանց մեկնաբանությունների

(վատ ձևանմուշի օրինակ)

Կոդի մեկնաբանություններ

Բովանդակություն

• Ընթեռնելի կոդ

Ինչպե՞ս պատկերել քայլեր, որոնցով մյուսները կարող են կատարել քո կողմից մտածված քայլերը։

• Կոդի ներսում կատարվող մեկնաբանություններ

• Մուտք/ելք ֆորմատի փաստաթղթավորում

Վերջնարդյունքներ

- Բացատրել կատարողականի և ընթեռնելիության թույլ և ուժեղ կողմերը, ինչպես կարող է իրագործումը փոխվել հիմնվելով կատարողականի նկատմամբ պահանջներից

- Գրառումներ կատարել կոդին առնչվող մեկնաբանությունների բաժնում

- Ստեղծել հրանգներ տվյալների ֆորմատի ներմուծման և արտածման համար

Ծրագրավորման լեզուն խիստ կանոնների հավաքածու է։ Նրա միջոցով համակարգիչը կարող է «հասկանալ» հրամանները և կատարել դրանք: Ծրագրավորման ցանկացած լեզվով գրված տեքստը կոչվում է ծրագրային կոդ կամ պարզապես կոդ:

Կոդ գրելը շատ նման է արձակ ստեղծագործություն գրելուն: Բոլորն այն ստեղծում և ընկալում են յուրովի և նրանց թվում է, թե  իրենց գրած կոդը պարզ և դյուրընթերնելի է։ Սակայն ուրիշները դժվարությամբ են հասկանում նրա աշխատանքը։ Այդ ամենից խուսափելու համար պետք է զարգացնել կոդը մեկնաբանելու հմտությունները: Յուրաքանչյուր ծրագրավորման լեզու ունի կոդը մեկնաբանելու իր եղանակը: PHP, HTML, JavaScript և C # -ը մեկնաբանության սկիզբը և ավարտը նշելու համար օգտագործում են տարբեր սիմվոլներ:

Մեկնաբանությունները ծրագրավորողին թույլ են տալիս կոդում կատարել նշումներ կամ կոդի մի մասը դարձնել չկատարվող` ինտերպրետատորի համար անտեսանելի: Եթե տողը սկսեք # վանդականիշով, ապա Python-ի ինտերպրետատորը կանտեսի այդ տողը: Ծրագիրը կկատարվի այնպես, ինչպես կկատարվեր, եթե այդ տողը չլիներ: Նման տողը կոչվում է մեկնաբանություն:

Մեկնաբանությունները պետք են երկու դեպքում.

1. Եթե ծրագրում պետք է ավելացնել որևէ նշում, որպեսզի այն կարդացողի համար լինի հասկանալի։

2. Եթե ծրագրից պետք է հեռացնել կոդի տողերից որևէ մեկը՝ այն չջնջելով (օրինակ` կարող է կարիք առաջանա այն հետագայում վերադարձնելու): Դա կոչվում է տողը «մեկնաբանություն դարձնել» (տողային մեկնաբանություն):

Վերջինս կոդը մեկնաբանելու ամենատարածված մեթոդներից է, սակայն սա չի նշանակում, որ մեկնաբանությունները պետք է լինեն տող առ տող: Տող առ տող մեկնաբանությունները ծածկագիրը գրեթե անընթեռնելի են դարձնում:

Խորհուրդ է տրվում մեկնաբանությունը գրել ֆունկցիայից առաջ կամ հետո, բայց ոչ յուրաքանչյուր տողի վրա: Ֆունկցիայից (կամ էլեմենտից) առաջ դրվող մեկնաբանությունը լավ է կազմակերպման և հստակության համար: Ցանկալի է հետևել այս տարբերակին:

Python

Python լեզվի ձևավորման հիմքում ընկած է կոդի ընթերցանության բարձր մակարդակը։

Մեկնաբանությունները Python- ում սկսվում են հեշթեգով (#):

Ընդհանուր առմամբ, մեկնաբանություններն ունեն այսպիսի տեսք.

Python-ով գրված մեկնաբանություն պարունակող և առանց մեկնաբանության ծրագրի օրինակներ՝

Կազմել ծրագիր, որը տրված քառանիշ թվի համար կհաշվի նրա թվանշանների միջին թվաբանականը։

Մեկնաբանությունով

Առանց մեկնաբանության

Մեկնաբանությունները սկզբնաղբյուր են, որպեսզի մարդիկ կարդան և որոշակի գիտելիքներ ձեռք բերեն կոդի մասին: Համակարգիչները մեկնաբանությունները չեն գործարկում ծրագրի մեջ:

Օրինակ, ահա, թե ինչպես է մեկնաբանվում  again() ֆունկցիան պարզ հաշվիչի կոդում յուրաքանչյուր տողային մակարդակին հաջորդող մեկնաբանություններով.

Եթե մեկնաբանությունները չեն կարող պատշաճ կերպով պահպանվել և թարմացվել ծածկագրերի բազայի հետ մեկտեղ, ապա ավելի լավ է մեկնաբանություն չներառել։ Ծածկագիրը մեկնաբանելու ժամանակ պետք է պատասխան փնտրել «ինչու՞»  հարցին, այլ ոչ թե «ի՞նչ կամ ինչպե՞ս» հարցին:

Բազմատող մեկնաբանություն (Multiline  comments)

Բազմատող մեկնաբանությունները կարող են օգտագործվել ավելի բարդ կոդերի աշխատանքային պրոցեսը բացատրելու համար: Այս մեթոդը հիմնականում կիրառում են, երբ չեն ակնկալում, որ ընթերցողը ծանոթ լինի կոդի ձևակերպման մանրուքներին: Բազմատող մեկնաբանություններում յուրաքանչյուր տող սկսվում է հեշթեգով նշանով, որից հետո դրվում է մեկ բացատանիշ (space): Եթե Ձեզ անհրաժեշտ է օգտագործել մեկից ավելի պարբերություններ, դրանք պետք է առանձնացվեն մեկ տողով, որը պարունակում է մեկ հեշթեգի նշան:

Ահա բազմատող մեկնաբանության օրինակ, որը բացատրում է, թե ինչ է կատարում կոդը:

def multiline_example():

# This is a pretty good example

# of how you can spread comments

# over multiple lines in Python

Բազմատող մեկնաբանությունները սովորաբար օգտագործվում են, երբ գործառնությունները այդքան էլ պարզ չեն և այդ իսկ պատճառով պահանջում են մանրակրկիտ բացատրություն:

Ներքին մեկնաբանություն (Inline Comments)

Ներքին մեկնաբանությունները հետևում են բուն կոդին նույն տողի վրա: Ինչպես մյուս մեկնաբանությունները, դրանք նույնպես սկսվում են վանդականիշով և բացատանիշով:

Ներքին մեկնաբանություններն ունեն այսպիսի տեսք.

Ներքին մեկնաբանությունները պետք է օգտագործվեն խնայողաբար, բայց կարող են արդյունավետ լինել կոդերի բարդ կամ ոչ ակնհայտ մասերը բացատրելու համար: Դրանք կարող են նաև օգտակար լինել, կոդի տողը հետագայում մոռանալուց խուսափելու համար, կամ երբ համագործակցություն կա երկրորդ անձի հետ և հավանական է, որ դիմացինը ծանոթ չլինի ծածկագրի բոլոր ասպեկտներին:

Մեկնաբանությունները, որպես կոդ, փաստաթղթավորելու միջոց օգտագործելուց բացի, հեշթեգի նշանը կարող է օգտագործվել նաև մեկնաբանելու համար այն կոդը, որը չենք ցանկանում կատարել, մինչ փորձարկում  կամ կարգաբերում եք ներկայումս ստեղծվող ծրագիր, այսինքն՝ երբ կոդերի նոր տողեր իրականացնելուց հետո սխալներ են հայտնաբերվում, կարելի է մեկնաբանել դրանցից մի քանիսը՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է խնդիրը ճշգրիտ լուծել և գտնել որ տողում էր խանգարող հանգամանքը:

Կոդերը մեկնաբանություն սարքելը կարող է թույլ տալ փորձել ծրագրավորման տարբեր մեթոդներ, ինչպես նաև օգնել գտնել սխալի աղբյուրը` ծրագրի մասերը համակարգված մեկնաբանելով և գործարկելով