ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ by Areqnaz Antonyan

Մի սիրո պատմություն

Կենսախինդ հայը

Սարոյանի տուն- թանգարանը

Վահագն Դավթյան, «Բարի հսկան» գրքից

... Առավոտ, երբ հանդիպեցի Սարոյանին, առանց նախաբանի սկսեց.
-Վահա՛գն, քիչ առաջ հեռախոս զնգաց... Հելլո, ըսի... Վովու՞ն հետ կխոսիմ, հարցուց կին մը... Ե՞ս վովուն հետ կխոսիմ, հարցուցի ես... Ինչպե՞ս թե վովուն հետ կխոսիմ... Այո, ըսի, վովու՞ն հետ կխոսիմ... Կին դարձյալ կհարցնե. իսկ ե՞ս վովուն հետ կխոսիմ... է, ինչ գիտնամ ըսի... Այդպես ոչ ան իմացավ «վովուն հետ կխոսի» , ոչ ալ ես: Երկուքս ալ հայերեն խոսեցանք ու չհասկցանք իրար:
Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկնար իրար...
- Լավ չէ, այո... Բայց ահա մի օր մի ֆրանսիացի, որ, բնական է, հայերեն չգիտեր, և ես, որ դժբախտաբար, ֆրանսերեն չգիտեմ, բավականին երկար խոսեցինք և, երևակայեք, հասկացանք իրար:
- Հետաքրքիր է, պատմե, Վահագն.
- 1973-ին Փարիզում էի: Ինձ ուղեկցող բարեկամս մտավ խանութ ինչ-որ գնումների, ու ես մայթին կանգնած ծխում էի:
Մոտեցավ մի ծերուկ ֆրանսիացի, գինով էր... Կանգնեց դեմս ու սկսեց խոսել:
Խոսեց, խոսեց, խոսեց ու երբ ընդհատեց, ես սկսեցի խոսել, ասացի՝ քեֆդ լավ է, շատ լավ, ինքդ էլ լավ մարդ ես երևում, հիանալի մարդ, ձեր Փարիզն էլ շատ գեղեցիկ է և նման բաներ... Ցույց տվեց, թե ուշադրությամբ լսում է ու նորից սկսեց խոսել: Գրպանիցս ծխախոտ հանեցի, խնդրեմ ասացի, ծխեք, Հայաստանի ծխախոտ է, «Ախթամար» ... Հետաքրքրությամբ նայեց տուփին, մի հատ վերցրեց. ասաց՝ մերսի, միակ բառը, որ հասկացա...
Եթե նույնիսկ այդ մեկ բառն էլ չհասկանայի, մեկ է հասկանում էի նրան, մարդը խմած էր, երևի ինչ-որ ցավ ուներ, ուզում էր մեկի հետ խոսել, ցավը պատմել... Ու՞մ հետ խոսեր, բոլորն իրենց գործին էին շտապում, միակ անգործը ես էի, որ մայթին կանգնած ծխում էի... Ինքն էլ երևի հասկացավ, որ ես չեմ հասկանում իրեն, բայց դա կարևոր չէր, իրեն լսող էր պետք ու գտել էր...
- Պարզ է, հասկըցած եք իրար, - ասաց Սարոյանը, - գեղեցիկ է, երբ մարդիկ տարբեր լեզվով կխոսին ու կհասկընան... Բայց ահա հոս, երբեմն կուգան, հետս անգլերեն կխոսին, ու չեմ հասկընար...
- Այդքան վա՞տ են խոսում...
- Ո՛չ, վատ չեն խոսիր, բայց կուզեն ցույց տալ, որ անգլերեն գիտեն, ու չեմ հասկընար այդ մարդոց... Ես եկած եմ, որ հայերեն լսեմ, հայերեն խոսիմ, իրենք անգլերեն կխոսին: Ինչու՞ս պետք...
Իսկապես, երբ հետը անգլերեն էին խոսում, շուռ էր գալիս իմ կողմը.
- Վահագն, ի՞նչ կըսեն, թարգմանե...
Ես ուսերս վեր էի քաշում:
Ծիծաղում էր
Զրուցակիցը, ստիպված անցնում էր հայերենի:
- Շատ լավ, - ասացի, - երբ սրանից հետո ձեզ հետ անգլերեն խոսեն, ու դուք ասեք՝ Վահագն, ի՞նչ կըսե, թարգմանե, պիտի թարգմանեմ. ասեմ, պարոն Սարոյան, այս մարդն ասում է՝ անգլերեն գիտեմ...
- Հո՜, հո՜, հո՜... Ատանկ ալ ըսե...
Զարմանալի ամբողջական, զարմանալի սևեռուն է Սարոյան մարդն ու գրողը: Նրա ոչ մի արարքը, ոչ մի խոսքն ու զրույցը դուրս չեն մեր պատկերացրած սարոյանական աշխարհից: Առավոտվա հեռախոսային այն պատահական զրույցն էլ, որ մեր հեռախոսային կապի մեղքն էր, ինչ-որ հետք էր թողել նրա մեջ. «Լավ չէ, երբ մարդիկ չեն հասկնար իրար»:

Մարտիրոս Սարյան
Ես լիապես երջանիկ մարդ եմ համարում Սարոյանին: Անընդհատ զարմանալու ընդունակությամբ է օժտված այդ մարդը: Երջանիկ է այն մարդիկ,որ տարիքն առնելու հետ չեն կորցնում զարմանալու ընդունակությունը: Սարոյանը հենց այդ մարդկանցից է, ուղղակի մեծ երեխա է և այն էլ`հանճարեղ: Զարմանքով գրում է բաների մասին,որոնք,թվում է,այնքան հասաարակ են,պարզ,սովորական,որ հետաքրքրություն չեն ներկայացնում: Բայց դրանց խորքում այնքան պայծառ իմաստնություն,փիլիսոփայական վեհություն,զգացմունքների, տպավորությունների այնքան բազմազանություն և մեծ արվեստ,հրճվանք կա:

Սարոյանն օժտված է այնպիսի մի ձիրքով, որ շատ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց: Ահա թե ինչու նա բացասական կերպարներ չունի: Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է: Բայց այդ բարությունը ոչ թե սառը հայեցողական է, այլ զարմանալի գործոն, իսկ սերը՝ այնքան արտահայտիչ, որ ցույց է տալիս նաև, թե նա ի՛նչ չի սիրում և չի՛ կարող սիրել: Նրա երկերը լեցուն են հազար ու մի զրկանքներով, և նրա հերոսները հազար ու մի դժվարություն են կրում: Բայց այս ամենը ջերմացած է սրտի այնպիսի մի կրակով, որ ապրել ես ուզում և ոչ թե մեռնել, փառաբանում ես կյանքը և ոչ թե անիծում:Պարույր Սևակ

«Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

— Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

2. ԾԻԾԱ՛Ղ…

— Դուք ուզում եք, որ ես ծիծաղե՞մ:

Նա իրեն միայնակ և անզոր էր զգում դատարկ դասարանում, բոլոր տղաները տուն էին գնում՝ Դեն Սիդը, Ջեյմս Միսիպպոն, Դիկ Կորկորանը, նրանք բոլորը քայլում էին Հարավային Խաղաղականի երկաթգծի երկայնքով՝ ծիծաղելով, խաղալով, իսկ Միսս Ուիսիգի այս խելացնոր միտքը տանջում էր իրեն:

— Այո:

Անժպիտ շուրթեր, դողոցք, աչքեր, այդքան սրտառուչ մելամաղձություն:

— Բայց ես չեմ ուզում ծիծաղել:

Տարօրինակ էր: Ամբողջ աշխարհը, իրադարձությունները, դրանց առաջացման ուղիները:

— Ծիծաղի՛ր:

Աճող էլեկտրական լարվածությունը, ուսուցչուհու համառությունը, մարմնի ու ձեռքերի ջղային շարժումները, նրանից եկող սառնությունը և տղայի ատելի վիճակը:

— Ախր ինչու՞:

Ինչու: Ամեն ինչ կապանքների մեջ, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, բռնադատված մտածողություն, մի տեղ էլ՝ թակարդն ընկած, ո՛չ զգացում, ո՛չ իմաստ:

— Որպես պատիժ: Դու ծիծաղեցիր դասարանում: Այժմ որպես պատիժ պետք է ծիծաղես, մեկ ժամ, մեն-մենակ, ինքդ քեզ: Շտապիր, արդեն անտեղի կորցրել ես չորս րոպե:

Զզվելի էր և բոլորովին էլ զվարճալի չէր, որ քեզ պահեին դասերից հետո և խնդրեին, որ ծիծաղես: Այդ գաղափարի մեջ չկար ոչ մի իմաստ: Ինչի՞ վրա ծիծաղեր: Մարդ չէր կարող հենց այնպես ծիծաղել: Դրա նման մի բան պիտի լիներ, զվարճալի կամ փքուն, ծիծաղաշարժ բան: Այդպես տարօրինակ էր, ուսուցչուհու քայլվածքը, տղային նայելու նրա ձևը, մանրախնդրությունը՝ ամեն ինչ վախեցնող էր: Ի՞նչ էր ուզում իրենից: Եվ դպրոցի հոտը, հատակի մեջ ներծծված մածուկը, կավճի փոշին, այդ մտքի հոտը, երեխաների գնալը՝ միայնություն, տխրություն:

— Ներեցեք, որ ծիծաղեցի:

Ծաղկի պես կքված, ամոթահար էր: Նա զղջում էր, ոչ թե պարզապես կեղծում: Նա ցավում էր ոչ թե իր՝ այլ ուսուցչուհու համար: Ջահել աղջիկ էր, ուրիշին փոխարինող, ժամանակավոր ուսուցչուհի: Եվ նրա մեջ կար այդ տխրությունը, այնպե՜ս հեռավոր, այնպե՜ս դժվար հասկանալի: Այդ տխրությունը գալիս էր աղջկա հետ ամեն առավոտ: Եվ տղան ծիծաղել էր դրա վրա: Ծիծաղաշարժ էր այն, ինչ աղջիկն ասում էր, ինչպես էր աչքերը հառած ամեն մեկին նայում և ինչպես էր շարժվում: Տղան ամենևին էլ ծիծաղելու տրամադրություն չէր ունեցել, բայց հանկարծ ծիծաղել էր, և ուսուցչուհին նայել էր նրան, իսկ տղան՝ նրա դեմքին: Եվ մի պահ՝ այդ տարտամ հարաբերումը: Դրանից հետո՝ զայրույթը, ատելությունը ուսուցչուհու աչքերում – «Դու կմնաս դասերից հետո»:

Նա չէր ցանկացել ծիծաղել, դա պարզապես պատահել էր և նա զղջում էր, նա ամաչում էր, ուսուցչուհին պետք է հասկանար, չէ՞ որ ինքը նրան ասում էր, ա՜յ քեզ բան:

— Ժամանակ ես վատնում, ծիծաղելը սկսիր:

Նա մեջքով էր կանգնած և ջնջում էր գրատախտակի վրա գրված բառերը՝ Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, սֆինքս, Նեղոս և 1865, 1914 թվերը:

Լարված էր, թեև նա մեջքով էր կանգնած: Դասարանում լռություն էր՝ շեշտված ու չափազանցված նրա դատարկությամբ, որ ստույգ էր դարձնում տղայի միտքը, աղջկա միտքը, նրանց վիշտը՝ կողք-կողքի, իրար բախվելիս: Ինչու՞: Տղան ուզում էր բարեկամ լինել: Այդ առավոտ, երբ ուսուցչուհին մտել էր դասարան, տղան ցանկացել էր հետը բարեկամանալ: Նա անմիջապես զգաց ուսուցչուհու տարօրինակությունը, արտասովորությունը, ուրեմն՝ ինչու՞ էր ծիծաղել: Ինչու՞ էր ամեն ինչ կեղծորեն պատահել, ինչու՞ ինքը պիտի լիներ ուսուցչուհուն վիրավորողը, երբ սկզբից ևեթ ցանկացել էր բարեկամ լինել:

— Չեմ ուզում ծիծաղել:

Հակառակություն և միևնույն ժամանակ լաց, ամոթալի լաց կար նրա ձայնի մեջ: Ի՞նչ իրավունքով են ստիպում իրեն աղճատելու իր ներսում անարատ մի բան: Դաժան լինելու միտք չի ունեցել, ինչու՞ ուսուցչուհին չպետք է ի վիճակի լինի հասկանալու իրեն: Տղան սկսեց ատելություն զգալ նրա ապուշության, նրա կամքի համառության հանդեպ:

«Ես չեմ ծիծաղի», – մտածում էր նա: — «Թող կանչի Միստր Քեյզվիլին և ինձ մտրակել տա, մեկ է՝ չեմ ծիծաղի: Սխալմունք էր: Մտքումս կար լաց լինել, գուցե ուրիշ մի բան: Ծիծաղելու միտք չունեի: Ես կդիմանամ ծեծին, մե՜ծ բան, դա ցավոտ է, բայց ո՛չ սրա պես: Ես զգացել եմ, որ մտրակել են հետույքիս: Ես գիտեմ տարբերությունը»:

Լավ, թող իրեն ծեծեն, ի՜նչ հոգ դրանից: Մտրակը կծում է, և ինքը կարող է մի քանի օր սուր ցավ զգալ այդ մասին մտածելով: Թեկուզ այդպես թող շարունակեն և ստիպեն ծռել մեջքը, միևնույն է, չի՛ ծիծաղելու:

Տղան տեսավ, թե ինչպես ուսուցչուհին նստեց իր աթոռին ու աչքերը հառեց իր վրա և որ բղավելուց նա հիվանդ և ապշած տեսք ուներ: Եվ դարձյալ տղայի կոկորդով դեպի բերանը բարձրացավ կարեկցանքը՝ սիրտ խառնող կարեկցանքը նրա հանդեպ: Եվ ինչու՞ էր ինքն այսքան անհանգստություն պատճառում մի խեղճ, փոխարինող ուսուցչուհու, որ իրեն իրոք դուր էր գալիս: Ոչ թե ծեր և տգեղ ուսուցչուհի. այլ սիրունիկ, փոքրիկ մի աղջիկ, որ հենց սկզբից վախեցած էր:

— Խնդրեմ, ծիծաղի՛ր:

Եվ ինչպիսի՜ հեզություն. ոչ թե իրեն կարգադրելով, այլ հիմա՝ խնդրելով, խնդրելով ծիծաղել, երբ ինքը չի ուզում ծիծաղել: Ի՞նչ պետք է մարդ աներ ազնվորեն, ի՞նչ պետք է աներ, որ արդար լիներ, իր սեփական կամքով, ոչ պատահաբար՝ սխալ արարքների պես: Իսկ ի՞նչ էր մտածում ուսուցչուհին: Ի՞նչ հաճույք կարող էր ստանալ՝ լսելով իրեն ծիծաղելիս:

Ի՜նչ ապուշ աշխարհ է, մարդկային տարօրինակ զգացումներ, գաղտնապահություն, ամեն մեկը պարփակված ինքն իր մեջ, ուզելով մի բան և միշտ ստանալով ուրիշը, ցանկանալով տալ մի բան և միշտ տալով այլ բան:

Լավ: Կծիծաղի: Հիմա կծիծաղի, ոչ թե իր, այլ նրա համար, նույնիսկ եթե դա իրեն զզվեցնում է, կծիծաղի: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպիսի՞ն էր այդ ճշմարտությունը: Ուսուցչուհին նրան չէր ստիպում, այլ խնդրում էր, աղերսում էր ծիծաղել: Տղան չգիտեր, թե ինչու՞ է դա այդպես, բայց ուզում էր իմանալ: Նա մտածեց՝ «Գուցե կարողանա՞մ մտածել մի ծիծաղելի պատմության մասին»: Եվ փորձել սկսեց վերհիշելու այն բոլոր ծիծաղաշարժ պատմությունները, որ երբևէ լսել էր: Բայց շատ տարօրինակ էր, չէր կարողանում վերհիշել մի հատիկ անգամ: Իսկ այն զվարճալի բաները՝ թե ինչպես էր Էննի Գրենը քայլում, դեհ, դա երբեք էլ զվարճալի չէր: Իսկ Հենրի Մայուն, որ ծիծաղեցնում էր «Հայավաթի» տողերը սխալ արտասանելով: Ոչ մեկն էլ ծիծաղելի չէր: Սովորաբար դա իրեն ստիպում էր ծիծաղել այնքան ժամանակ, մինչև որ դեմքը կարմրում էր և շունչը կտրվում: Իսկ այժմ սառած և աննպատակ բան էր թվում: Դեհ, դա ծիծաղելի չէր, ինքը չէր կարողանում ծիծաղել դրա վրա, այ քեզ բան:

Լավ, ինքը հենց այնպես կծիծաղի, այնպիսի ազդեցիկ ծիծաղով, ինչպես դերասանը՝ հա՛, հա՛, հա՛: Աստված իմ, ինչ դժվար է: Իրեն համար աշխարհի ամենահեշտ բանը, իսկ հիմա չի կարողանում մի փոքր քրքջալ:

Մի կերպ նա սկսեց ծիծաղել՝ զգալով իրեն ամոթահար, զզվելի: Տղան վախենում էր նայել ուսուցչուհու աչքերի մեջ, ուստի նայեց ժամացույցից վեր և փորձեց շարունակել ծիծաղը: Ապշելու էր, խնդրել մի տղայի մեկ ժամ ծիծաղել ոչ մի բանի վրա, աղերսել ծիծաղել՝ առանց նրան որևէ առիթ տալու: Բայց նա կանի այդ, գուցե ոչ մեկ ժամ, բայց մի կերպ կփորձի: Ինքը պետք է մի բան անի: Ամենածիծաղելին իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, և քիչ անց դա իսկապես սկսեց դառնալ ծիծաղելի, զավեշտական մի բան, դա նրան երջանկացնում էր, որովհետև անկեղծորեն ծիծաղեցնում էր: Այժմ նա իրապես ծիծաղում էր՝ ամբողջ կրծքով, ամբողջ եռանդով, ծիծաղում էր իր ծիծաղի կեղծության վրա: Իսկ ամբողջ ամոթը գնալով հեռանում էր, որովհետև այդ ծիծաղը կեղծ չէր. դա իրական էր և դատարկ դասարանը լեցուն էր իր ծիծաղով: Եվ ամեն ինչ թվում էր լավ, ամեն ինչ լուսաշող էր և երկու րոպեն արդեն անցել էր, և նա սկսեց մտածել իսկապես ծիծաղաշարժ բաների մասին, ամենուրեք, ամբողջ քաղաքում՝ ինչպես էին մարդիկ քայլում փողոցներում, ջանալով պատվարժան տեսք ունենալ, բայց ինքը գիտեր, իրեն չէին կարող հիմարացնել, գիտեր, թե որքանով են նրանք պատվարժան և ինչպես էին մեծ բիզնեսով զբաղվում և այդ ամենը փքուն ու կեղծ էր և ստիպում էր իրեն ծիծաղել: Նա հիշեց Փրեսբիտերյան եկեղեցու քարոզչին, նրա կեղծ ձևով աղոթելը. «Օ, Աստված, քո կամքն է…», և ոչ ոք չէր հավատում աղոթողներին և այդ պատվարժան մարդկանց՝ խոշոր ավտոմեքենաներ, կադիլակներ, պեկարդներ ունեցող, արագորեն երկրի մի ծայրից մյուսը ընթացող, կարծես ինչ-որ տեղ ունեին գնալու և նվագախմբի հրապարակային համերգները, ամբողջ այդ կեղծ իրականությունը ստիպում էր նրան իսկապես ծիծաղել: Եվ մեծ տղաները, որ տարփալից հետամտում էին մեծ աղջիկներին, և քաղաքում վեր ու վար անող տրամվայները՝ իրենց ոչ ավելի քան երկու ուղևորով, զվարճալի էին: Եվ այդ մեծ մեքենաները, որ տանում էին մի ծեր կնոջ և մի բեղավոր մարդու: Եվ նա ծիծաղեց մինչև շնչասպառ եղավ, դեմքը կարմրեց և հանկարծակի չքացել էր ամոթխածությունը և ծիծաղում էր նայելով Միսս Ուիսիգին. և հանկարծ ցնցվեց՝ Աստված իմ, արցունքներ կային նրա աչքերում: Ի սեր Աստծո ինքը նրա վրա չէր ծիծաղել: Ծիծաղել էր բոլոր այն հիմարությունների, բոլոր հիմար բաների վրա, որ մարդիկ անում էին օրեցօր, ամբողջ այդ կեղծության վրա: Զզվելի էր, ինքը միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ցանկանում էր իմանալ՝ ինչու՞, ի՞նչ էր պատահել նրան, ի՞նչ էր թաքնված նրա հոգու խորքում: Տղան ծիծաղել էր աղջկա համար, և ոչ իրեն հաճույք պատճառելու: Եվ ահա նա՝ դողդողալիս, աչքերը թաց, որոնցից արցունքներ էին հոսում, դեմքը տագնապահար: Իսկ տղան տակավին ծիծաղում էր՝ սրտում եղած զայրույթից, վշտից ու հուսախաբությունից: Նա ծիծաղում էր աշխարհի բոլոր սրտաշարժ բաների վրա, որոնց համար լալիս են բարի մարդիկ. փողոցի թափառական շները, հոգնած ձիերը՝ խարազանվելիս ու գետնին տապալվելիս, երկչոտ մարդիկ՝ մտերմաբար խորտակված փարթամ ու դաժան մարդկանց կողմից, ճարպոտ ու փքուն ներքնապես, և փոքրիկ թռչունները՝ մայթերին անշունչ ընկած, և ամենուրեք մարդկանց իրար չհասկանալը, մշտնջենական հակամարտությունը, դաժանությունը, մի բան, որ մարդուն դարձնում է չարսիրտ, մի նսեմ առաջադիմություն: Եվ զայրույթը փոխեց նրա ծիծաղը, և աչքերից սկսեցին արցունքներ հոսել: Երկուսով, մեն-մենակ դատարկ դասարանում, միասին իրենց միայնությամբ, եղբայր ու քույր, երկուսն էլ ծարավի էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ, և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Տղան լսեց ինչպես ուսուցչուհին խեղդեց հեծկլտոցը և այն ժամանակ ամեն ինչ շուռ եկավ: Տղան լալիս էր, բացարձակ ու անկեղծ լացով, երեխայի պես կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել: Նա թաքցրեց իր դեմքը ձեռքերի մեջ, կրծքավանդակը վեր ու վար էր լինում ու նա մտածում էր, որ չի ուզում ապրել, եթե ամեն ինչ այդպես է, ինչպես կա, նա ուզում էր մեռնել: Տղան չգիտեր, որքան ժամանակ է լաց եղել և հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, ոչ ծիծաղում և սենյակում անչափ լուռ է: Ինչ ամոթալի բան: Վախենում է գլուխը բարձրացնել ու նայել ուսուցչուհուն: Զզվելի իրավիճակ:

— Բե՛ն:

Ձայնը խաղաղ էր, հանգիստ, հանդիսավոր: Ինչպես կարող էր ինքը երբևէ նայել ուսուցչուհուն:

— Բե՛ն:

Նա բարձրացրեց գլուխը: Ուսուցչուհու աչքերը չոր էին, իսկ դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր թվում, քան երբևէ:

— Խնդրեմ, սրբիր աչքերդ, թաշկինակ ունե՞ս:

— Այո:

Նա սրբեց թաց աչքերը, մաքրեց քիթը: Ի՜նչ սիրտ խառնելու բան է աշխարհը: Ի՜նչ անգույն է ամեն ինչ:

— Քանի՞ տարեկան ես, Բե՛ն:

— Տասը:

— Ի՞նչ ես պատրաստվում անել: Ես նկատի ունեմ…

— Չգիտեմ:

— Ո՞վ է հայրդ:

— Դերձակ է:

— Այստեղ քեզ դու՞ր է գալիս:

— Երևի, այո:

— Եղբայներ, քույրեր ունե՞ս:

— Երեք եղբայր, երկու քույր:

— Երբևէ մտածե՞լ ես մեկնելու մասին, ուրիշ քաղաքներ:

Հաճելի էր, երբ իր հետ խոսում էին ինչպես մեծի՝ հետաքրքրվելով իր գաղտնիքներով:

— Այո:

— Ու՞ր:

— Չգիտեմ, երևի Նյու-Յորք, կամ գուցե մեր հին երկիրը:

— Հին երկի՞րը:

— Միլան՝ հայրիկիս ծննդավայրը:

— Օհ:

Նա ուզում էր հարցնել ուսուցչուհու մասին՝ որտեղ է եղել, ուր է գնում, նա ցանկանում էր մեծացած լինել, բայց վախենում էր: Ուսուցչուհին գնաց հանդերձարան, բերեց իր վերարկուն, գլխարկը, պայուսակը: Սկսեց վերարկուն հագնել:

— Վաղն այստեղ չեմ լինելու: Միսս Շորբն արդեն լավ է, ես մեկնում եմ:

Տղան տխրություն զգաց: Տղան ոչինչ չէր կարողանում մտածել, որ խոսեր: Աղջիկը կապեց վերարկուի գոտին, դրեց գլխարկը՝ ժպտալով: Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց, հիմա էլ՝ սա: Եվ դա զգացնել տվեց իրեն թե որքան միայնակ է աղջիկը: Ու՞ր էր նա գնում, երբևէ նորից կտեսներ նրան:

— Բեն, հիմա կարող ես գնալ:

Այդ ժամանակ նա նայում էր վեր՝ ուսուցչուհուն և չէր ուզում գնալ: Ուզում էր նստել ու նայել նրան: Տղան վեր կացավ դանդաղորեն ու գնաց հանդերձարան՝ գլխարկի ետևից: Նա քայլեց դեպի դուռը, վատ զգալով իր միայնությունից և շուռ եկավ՝ վերջին անգամ նայելու նրան:

— Մնաք բարով, Միսս Ուիսիգ:

— Մնաս բարով, Բեն:

Հետո տղան արագորեն վազում էր դպրոցը բոլորած հողամասով, իսկ մանկամարդ, փոխարինող ուսուցչուհին կանգնած բակում՝ աչքի պոչով հետևում էր նրան: Բենը չգիտեր՝ ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր է և վախենում էր ետ նայել ու տեսնել, թե նայու՞մ է նա իրեն: Տղան մտածեց. “եթե շտապեմ, գուցե հասնեմ Դեն Սիդին և Դիկ Կորկորանին ու մյուս տղաներին և ժամանակին հասնեմ քաղաքից մեկնող ապրանքատար գնացքին: Լավ է, ոչ ոք ոչինչ չի իմանա: Ոչ ոք երբեք չի իմանա, թե ինչ է պատահել, ինչպես է ինքը ծիծաղել ու լաց եղել:

Նա վազեց ամբողջ ճանապարհը մինչև Հարավային Խաղաղականի երկաթուղին: Բոլոր տղաները գնացել էին, գնացքն էլ էր մեկնել: Նա նստեց էվկալիպտի ծառի տակ՝ ամբողջ աշխարհը թվում էր տակնուվրա եղած:

Ապա կրկին սկսեց լալ:

3. « Հայ մուկը»
Թող որ այս պատմությունը դաս լինի ինչ-որ մեկի համար,գուցե և քեզ համար

Մի ժամանակ,ասենք թե` երեկ չէ առաջին օրը, կար-չկար մի մուկ կար:Դե, իրականում մկները շատ էին:Մկները միշտ էլ շատ են լինում.Եթե ուզես` կարող ես հաշվել:
Միայն Նյու Յորք քաղաքում ավելի շատ մուկ կա,քան մարդ, իսկ  Նյու Յորքում, երևի լսած կլինես, ինը միլիոն մարդ է ապրում: Թե՞ Նյու Յորքում յոթ միլիոն էր, Տոկիոյում`ինը:

Ինչևէ, Նյու Յորքում ավելի շատ մուկ կա, քան մարդ, բայց անշուշտ նրանց վրա առանձնապես ուշադրություն դարձնող  չկա`  հեռու են աչքից:
Նյու Յորքում ամեն փողոց իր մկներն ունի: Ամեն շենք: Ամեն տուն: Ոչ ոք երբևէ չի կարողացել հասկանալ, թե որտեղից են նրանք գալիս, իհարկե, բացի գիտնականներից, դե գիտնականներն ամեն ինչ հասկանում են:
Բայց ի՞նչ կարևոր է, թե որտեղից են գալիս  մկները: Կարևորն այն է, թե ինչպես են նրանք կոչում իրենց երեխաներին:
Ոչ մենք գիտենք և ոչ էլ` գիտությունը, բայց մի բան հաստատ է`  մկները ընտանիք սիրող ժողովուրդ են, մկները բազմաթիվ երեխաներ են ունենում: Մկների երեխաները բավական արագ են մեծանում ու իրենք էլ են երեխաներ ունենում: Հենց այսպես էլ  շատանում են մկները: Նրանք սփռված են աշխարհով մեկ ու դեռ մի բան էլ` այն կողմ: Մկները տղա ու աղջիկ են ծնվում. և  սա ամենահրաշալի ձևն է:
Որոշ, շատ փոքրիկ բույսեր ու կենդանիներ կան, որ տղա ու աղջիկ չեն լինում: Նրանցից յուրաքանչյուրը կիսվում է. և այդպես էլ բազմանում են: Հենց նոր կիսվածն արդեն երկուս է: Այս երկու կեսերից ամեն մեկը նորից է կիսվում. այնպես որ արդեն դառնում են չորսը, և արդեն նա էլ այն տղան չէ, ու եթե ուզենաս էլ անուն տալ նրան, գործդ հեշտ չի լինի:
Եկեք ամենաառաջինին Ադամ  կոչենք, քանի որ Աստվածաշնչում առաջին մարդ արարածն  Ադամն էր, իսկ մյուս կեսին կոչենք Եվա, որովհետև Աստվածաշնչում Եվան երկրորդ մարդ արարածն էր ու նաև կին էր:
Նա շատ էր բարդ: Մտքեր ուներ գլխում, որոնց մասին երբեք չէր խոսում: Իսկ Ադամի խելքին ինչ փչեր, դուրս կտար: Նա ասում էր. «Արի քուն մտնենք, աշխարհի սկիզբն է»:
Եվ երբ Ադամը քնեց ծիրանու տակ,Եվան ուղեղի հետևի մասով մտածեց. «Ադամի զարթնելուն պես նրան հասուն ծիրան կտա, իսկ հետո ամեն ինչ կգնա իր հունով, նրանք կլինեն առաջին տղամարդն ու կինը,առաջին ամուսինն ու կինը, առաջին հայրն ու մայրը»:
Եթե Ադամը իմանար, թե ինչ է լինելու հասուն ծիրանն ուտելուց հետո, այդ մասին երկու անգամ կմտածեր:Իսկ ԼԱ՞ՎՆ էր այն:
Երբևէ  քեզ համար մի լավ  ծիրան քաղիր ու կեր, այն ժամանակ կիմանաս, թե որքան լավն էր Ադամի ծիրանը. միգուցե նրա վիշտն էլ հասկանաս:
Գարնան հասուն ծիրանը աշխարհի ամենագեղեցիկ ու նաև ամենահամեղ բաներից մեկն է:
Այնպիսի համ ունի, որ ոչ ոք չի կարող նկարագրել: Ծիրանի համը զգալու համար պետք է ծիրան ուտես: Ծիրանն ուրիշ է:
Նման չէ ոչ խնձորի, ոչ տանձի, ոչ դեղձի, ոչ խաղողի,ոչ թզի«,ոչ թթի, ոչ ելակի, ոչ բալի, ոչ սեխի, ոչ էլ  ուտելու որևէ լավ բանի:
Սրանք բոլորն էլ հրաշալի համ ունեն, բայց ծիրանի համը ոչ մեկը չունի:
Մի ուրիշ բան էլ: Ծիրանի կենտրոնում, երբ ուտես, հրաշալի ողորկ կորիզ կգտնես: Այս կորիզի կեղևը շատ է կարծր, բայց կեղևի տակ սիրտ կա`նշի նման: Լավ, ուրեմն մուրճ կվերցնես, կկոտրես կորիզն ու ներսում կգտնես սիրտը, և անշուշտ, քանի որ այն նման է նուշի, կդնես բերանդ ու կսկսես ծամել,իսկ հետո,- օ, տղա, մի բան կկատարվի:
Ծիրանի կորիզը դառն է:
Այն դառն է, որովհետև Ադամի ցավերի մեծ մասն իր մեջ է առել և նույնիսկ այսքան տարի անց` դեռ դառն է:

Հիմա այն կեսը, որ Ադամն էր, նորից կիսվեց, մյուս կեսը, որ Եվան էր` նա էլ կիսվեց. բա հիմա ի՞նչ անուն տանք այս երկու նոր կեսերին:
Լավ, կարող ենք նրանց կոչել Կայեն և Աբել, այդպես էլ կանենք, այսպիսով` չորսը:
Իսկ հետո, երբ այս չորսից յուրաքանչյուրը` Ադամը, Եվան, Կայենն ու Աբելը կիսվեն, այդ դեպքում իսկական գլխացավանք կդառնա ամեն մի նոր կեսին անուն մտածելը:
Ամբողջ ժամանակ այնքան  երեխաներ են ծնվում. խեղճ մկներն այդքան անուն որտեղից գտնեն:
Բայց մի բան հաստատ է: Ծնված յուրաքանչյուր մուկ ծնված մուկ է և, անշուշտ, յուրաքանչյուր մուկ անձնավորություն է:
Մկան համար վատ բանը դեմ առ դեմ կատվին հանդիպելն է, նրան տեսնելն ու հոտ քաշելն է և այն վախի զգացումը, որ չի կարող փախչել նրանից:
Վախենալը շատ վատ բան է: Իսկ մկները միշտ էլ վախեցել են կատուներից:Իսկ այդ վախի հիմնական պատճառն այն է, որ չգիտես, թե ինչու, մեկ էլ կատվի խելքին մի բան կփչի, կառնի ու կուլ կտա: Սա աշխարհի ամենավայրենի բաներից է, որ կարող ես մեկին  անել, բայց կատուներին միշտ էլ դուր է եկել մուկ բռնելն ու կուլ տալը:
Բայց կատվից վախենալուց  ավելի վատ բան էլ  կա: Օձի վախն է:Մկան համար աշխարհում ամենավատ տղան օձն է:
Իրականում օձը  լավ տղա է: Այնքանով է լավ, որքան մյուս տղաները, բայց մկան համար էնքան էլ հաճելի չէ:
Այսպիսով« մի ժամանակ կար չկար մի մուկ կար:
Ապրում էր իր սեփական աշխարհում, իր բազմաթիվ  եղբայրների ու  քույրերի, կես եղբայրների ու կես քույրերի, քառորդ եղբայրների ու քառորդ քույրերի, բազմաթիվ ընկերների ու նաև մի քանի թշնամիների հետ, բայց մի օր մուկ բռնողը բռնեց նրան:
Այս տղան, որ բռնվել էր, անուն չուներ, բայց անձնավորություն էր: Հպարտ մուկ էր նա: Երբեմն` կոպիտ, իսկ մեկ-մեկ էլ կարող էր նույնիսկ կատաղել: Թեև անուն չուներ, բայց ՄՅՈՒՍ ՄԿՆԵՐԸ  նրա մասին մտածում էին որպես Արտաշի: Թե ինչու` ոչ ոք չգիտեր: Բայց անունը ճիշտ նրա համար էր: Լավ, եթե ուզում ես ճշմարտությունն իմանալ, այդ դեպքում իմացիր, Արտաշը նման չէր մյուս մկներին: Նա հայ մուկ էր:
Բոլոր մկներին մի նպատակով էին բռնել: Նրանք գազանանոցի  օձերի համար էին պետք£:
Մկներն այնքան ժամանակ չէին իմանում, թե ինչու են գազանանոցում,մինչև որ շատ էր ուշ լինում: Ոչ ոք չէր կարող հետ դառնալ ու պատմել մյուսներին:
Եվ, ի վերջո, մի երեկո մեր Արտաշ մկանը գցեցին գազանանոցի ամենագեղեցիկ օձի`Ռալֆի վանդակը: Անշուշտ, սա նրա գիտական անունը չէ, եթե գիտական անունն ես ուզում, ստիպված ես գիտնականներին դիմել:
Ռալֆը չորս ֆիթ երկարություն ուներ, դեղին, կարմիր ու սև նախշեր և, իրոք, իր տեսակի մեջ գազանանոցի ամենաօձ օձերից մեկն էր:
Այդ երեկո էլ, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, ժպտաց` սպասելով, թե մեր մուկը պիտի դողա, ծվծվա ու գութ հայցի, այնպես , ինչպես,  միշտ արել են բոլոր մկները:
Հենց այդ ժամանակ, բոլորովին անսպասելի, Արտաշն ըմբռնեց ամեն ինչ, նա հասկացավ, թե ինչ է կատարվում, թե ինչ է կատարվել այն օրից, երբ բռնվել ու գազանանոց է բերվել, ու նրա ցասումը ելավ ափերից: Նա վիրավորված էր, այնքան վիրավորված, որ մոռացավ, որ ինքն էլ է մուկ մյուս մկների նման:
Նայեց օձին բացարձակ-մաքուր-հարյուր տոկոսանոց ատելությամբ, ատելությունից էլ ԱՌԱՎԵԼ`   ցասումով:
Տեսնես օձն ու՞մ տեղն է դրել Արտաշին:
Արտաշն ուրիշ ծրագրեր ուներ: Օրինակ, նրան շատ էր հետաքրքրում բարձրությունը: Տեսնես բարձրությունն ինչքա՞ն է բարձր: Մարդու՞ց էլ է բարձր: Շատ էր ուզում այս ամենը հասկանալ ու էլի` վեց թե յոթ բաներ: Եվ ուրեմն նրան դուր չեկավ օձի ծրագիրը:
Արտաշն այնպիսի ուժով նետվեց Ռալֆի վրա, որ օձն ապշահար եղավ ու անակնկալից շունչը կտրվեց:
Իսկ հետո Արտաշը մի այնպիսի  ուժով ցատկեց. ցատկեց բարձր, շատ բարձր, ինչպես չէր կարող ոչ մի մուկ:
Օձի վրա նետվելուն պես Արտաշը շրջվեց Ռալֆի գլխի կողմը, պրկեց չորս ոտքերն ու թրխկոցով ոստնեց ուղիղ Ռալֆի գլխին:
Այո, դա նվաստացուցիչ էր. Շըրը՜խկ:
Ո՞վ էր այդ խենթ մուկը: Թըրը՜խկ:
Իսկ միգուցե նա ամենևին էլ մուկ չէ՞ր: Շըրը՜խկ:
Միգուցե նա ուղղակի նման է մկա՞ն: Թըրը՜խկ:
Միգուցե նա օձերի ԻՍԿԱԿԱՆ թշնամին էր և շուտով պիտի ցույց տար, թե ինչպես կարող է աշխարհում ոչնչացնել ցանկացած օձի: Շըրը՜խկ:
Արտաշը ցատկեց ու նորից իջավ ուղիղ Ռալֆի գլխին, մի անգամ էլ: Թըրը՜խկ:
Եվ այսպիսի տասնինը ուժգին հարվածներ ուտելուց հետո Ռալֆը որոշեց, որ բավական է, և որ լավ կլինի հնարավորին չափ շուտ մի ապահով տեղ գցի  իրեն:
Այդպես էլ արեց:
Պատահմամբ այս ամենը` սկզբից մինչև վերջ, տեսել էր գազանապահներից մեկը:
Նա պապանձվել էր,  կարկամել,  ապշել ու հիացել:
Մուկն իսկական կռիվ էր տվել օձի հետ` ազնիվ ու արդար կռիվ,  ու հաղթել էր նրան:
ՈՒ գազանապահը հանեց Արտաշին օձի վանդակից ու դրեց մի հրաշալի վանդակում, որն իրենն էր լինելու:
Դրանից հետո Արտաշը ցուցադրվում էր գազանանոցի այցելուներին, բայց ոչ  որպես մուկ:
Գազանանոցում մկներ չեն ցուցադրվում,  ցուցադրվելու համար չափից ավելի են սովորական:
Ցուցադրվում էր ինքը`Արտաշը, մկների մեջ ամենատաղանդավորը:
Եվ, խնդրում եմ, թող որ այս պատմությունը դաս լինի ինչ-որ մեկի համար, գուցեև քեզ համար, ինչ իմանաս:

Պատգամը բոլորիս

Թատերախաղի մեջ  միավորվում է բուն  հայկականը և ամերիկյանը:Դա այդպես է, որովհետև Մարեն հայ է, նրա որդին Բեն Ալեքսանդրը հայերեն գիտի, բայց անգլերեն գրող բանաստեղծ  է, իսկ Ջոնին՝ Մարեի թոռը, հասկանում է հայերեն, բայց խոսել դժվարանում է:Պիեսի հերոսները կյանքում իրենց տեղը չգտած մարդիկ են: Այդպիսին է և՛ գաղթական Մարեն, և՛ մերժված բանաստեղծ Բեն Ալեքսանդրը,և՛ ծերանոցից փախած դերասան և շեփորահար Մեք- Գրեգորը:
Սարոյանի ստեղծագործությունների մեջ կայուն և կարևոր տեղ  ունի սերունդների ժառանգական կապը: Մեծ աշխարհի հետ միայնակ հոր և կյանքն սկսող որդու հարաբերություն է պատկերված նաև «Իմ սիրտը լեռներում է» պիեսում:Գլխավոր հերոսը հաջողության չհասած գրող է, որը,սակայն, արժանիորեն բարձր է գնահատում իր ձիրքը և մի կտոր հացի համար բնավ չոտնահարեց իր ստեղծագործական մտքի արժանապատվությունը:Ջոնին հասկանում է , որ հայրը կռվի մեջ է այս մեծ  աշխարհի անարդարությունների դեմ,որ նրանք նեղացած են ու դժգոհ,որ նրանք պարտված մարդիկ են:
Հրատարակիչների հերթական պատասխան նամակն ասանալուց հետո, դեռ ծրարը չբացած, բայց զգալով, որ դարձյալ մերժվել է, Բեն Ալեքսանդրը ասում է.«Ինչու՞ նրանք բարձրաձայն փառաբանում են ամեն բան, բացի լավագույնից»: Աշխարհից նույն մերժվածն է նաև շեփորահար Ջասպեր Մեք-Գրեգորը , որի սիրտը հեռու շոտլանդական լեռներում է, իսկ հոգնած մարմինը՝ ծերանոցում: Ըստ էության, նույն մերժված մարդիկ են նաև թատերգության մյուս հերոսները՝ Մարեն, որը դարձյալ հեռացել է իր հայրենիքից, և որի ուշքն ու միտքը իր հեռու երկրում է՝ Հայաստանում, բարի նպարավաճառ Կոսակը, որի վերջը , ի վերջո, սնանկանալն է: Այսքանից հետո պատահական չէ, որ թատերգությունն ավարտվում է մի մեծ սխալի գիտակցւթյամբ որ մանկական իր անկեղծ ու միամիտ պատկերացումներից բխեցնում  է Ջոնին. « Ես ոչ մեկի անունը չեմ տալիս, պապա, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: Թատերգությանը Սարոյանը կցել է մի ուղերձ՝ ուղղված բոլոր նրանց, ովքեր մերժված են կյանքից, ովքեր կարոտ են կարեկցանքի ու սիրո, ովքեր թեև պարտված են, բայց չեն մուրում, մի կտոր հացի համար չեն կորցնում իրենց կյանքի ճշմարտությունը, այլ ապրում են հոգով հպարտ ու արի: « Ով որ անկեղծ է,      Ով կյանքում բանաստեղծ է,
Բարձրին ու ցածրին, ում կյանքը երգ է, Եվ ծերին մանուկ, և մանկանն անվիշտ,
Ով սրտով լեռներում է միշտ»: