Մայրենիի խումբ by

Հայրենի բնաշխարհ
Սևանա  լիճ...Ջինջ է  Սևանը  անամպ  օրերին:Նայողին  այնպես է թվում,թե  երկնի  լազուրից  մի  կտոր  պոկվել  ընկել  է այդ լեռների  գոգը՝նրանց  խիստ  տեսքը  մեղմելու  համար:
Իսկ նրան  շրջապատող լեռները  կարծես  հեքիաթային  հսկաներ  լինեն,որ  ուս ուսի շուրջպար  են  բռնել  ու  հենց  պարի  ժամանակ էլ  քարացել:
Չքնաղ է  Սևանը  տարվա  բոլոր  պահերին՝թե՛  գարնան  արևոտ օրը,երբ  նա  մեկնված  է  լեռների  գրկում,թե՛ամռան  աստղազարդ  գիշերին,երբ  զարդարված է երկնից  ցոլացող  լուսատուներով,թե՛ աշնան  հողմերին,երբ  մռնչում  է՝փրփրաբաշ  ալիքներն  առափնյա   ժայռերին  զարնելով:

Հայրենի բնաշխարհ
Արագած  լեռ...Հայկական  լէռնաշխարհի    հյուսիսարևէլյան մասում՝ Արարատյան և  Շիրակի դաշտերի  սահմանագծին ,իր շրջակայքից  առանձնանում  և  վեր  է  հանում  քառագագաթ Արագածը՝Հայաստանի  Հանրապետության ամենաբարձր լեռը:
Արագածի  հյուսիսային  կատարը 4090  մետր է,արևմտյանը:4080 մետր,արևելյանը՝3916 մետր,հարավայինը՝3879:Բրգաձև  կատարների  միջև ընկած է 350 մետր  խորությամբ  և  3  կիլոմետր  լայնությամբ  խառնարանային  կրկեսը:

Հայրենի բնաշխարհ
Արարատ   լեռ....Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռն է (5165 մ): Կազմված է երկու կոնաձև մասերից՝ Մասիս (5165 մ) և Սիս (3925 մ): Այն գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Հայաստանի Հանրապետությունից 32 կմ հեռավորության վրա: Հարաբերական բարձրությամբ (4300 մ) Մասիսն աշխարհի ամենաբարձր գագաթն է: Արարատը գտնվում է Արևմտյան Հայաստանում՝ ներկայիս Թուրքիայի տարածքում

Իմ Արարատ սուրբ սարը վես
Մեր նախահայր Հայկն է կարծես,
Որ թիկնել է ամպ ու շանթին,
Ու ծխում է հանց նահապետ՝
Խաղաղության չիբուխն իր հին
Ու ամպն է ծուխ չիբխի գլխին։
Ծխում է նա ու բարձունքեն
Աչք է պահում իր թոռներին,
Դարեր հսկում, որ չցրվեն
Ու կուլ չերթան աշխարհներին։
Ու հսկում է նրանց ճամփան
Օրորոցից մինչ գերեզման։
Խաղաղ է նա, տեսնում է, թե
Ոնց են ելնում օրորոցից
Թուխ, քաջորակ թոռներն իր վեհ
Ու չարը դուրս վանում երկրից,
Դաշտ են ձգում խոփն արծաթե
Ու ոսկի հաց պոկում քարից։
Ու ժպտում է հոր պես հպարտ,
Թիկնած հնուց մեր երկրին.
Մեր նահապետ լեռն Արարատ
Լուռ ծխում է խաղաղության,
Իմաստության չիբուխն իր հին։
Ու ժամանակն է ծուխը չիբխին...

Գեղամա լեռներ..
Այս լեռները գտնվում են Երևանից հյուսիս-արևելք։ Ամենաբարձր գագաթը Աժդահակն է, որի բարձրությունը, եթե ծովի մակարդակից հաշվենք, կլինի 3589 մետր։ Գեղամա լեռները հայտնի են ոչ միայն բարձր դիրքով, այլև բազմաթիվ հովիտներով, որոնք ամռանը իրենց թավշապատ մարգագետիններով ու սառնորակ աղբյուրներով դառնում են հիանալի արոտատեղեր։ Գեղամա լեռները ջրային խոշոր շտեմարաններ են թե Սևանա լիճը թափվող մեծ ու փոքր գետերի, թե Երևանին սառնորակ ջուր մատակարարելու համար։

Լեռների անվան ստուգաբանությունը ավանդական է և կապված է Գեղամ նահապետի անվան հետ։ Օտարները նվաճելով մեր երկիրը այս լեռների անունը աղճատել և դարձրել են Աղմաղան։