My harmonious wall by vanuhi hayrapetyan

Հայկական ավանդազրույց
Վանի թագավոր Իշպուինին հաջորդել է հորը՝ Սարդուրի Առաջինին և գահակալել Ք.ա.825-810թթ.:
Իշպուինին հայրենի հողի հանդեպ այնքան մեծ պաշտամունք է ունեցել, որ դա արտահայտվել է նաև ամուսնության ժամանակ: Հարսանիքից հետո նրա հարսնացուին նստեցրել են շքեղազարդ կառքի մեջ և հասցրել արքայական պալատ: Այստեղ, Վանի թագավորությունում ընդունված սովորության համաձայն, հարսնացուն պետք է իջներ կառքից, ոտքը դներ ամուսնու տան շեմին և ներս մտներ: Բայց Իշպուինիի հարսնացուն հարսնակառքից չիջավ և պահանջեց, որ իրեն պալատ տանեն շքեզաշուք պատգարակով: Դա զայրացրեց Իշպուինի արքային և նա հարսին ասաց.
- Եթե դու հրաժարվում ես ոտդ դնել մեր սրբազան հողին, ապա հազիվ թե թագուհի դառնալուց հետո սիրես այս հողն ու երկիրը, այս պալատն ու ինձ:
Եվ հրամայեց կառքի երեսը շուռ տալ ու հարսնացուին վերադարձնել հայրական տուն:
Հետո Իշպուինին ամուսնացավ մի իշխանադստեր հետ, որի անունն ըստ ավանդազրույցի եղել է Նաիրա և որին այնքան շատ է սիրել, որ աստվածներին երկրպագելիս առաջինը տվել է կնոջ անունը և արևշատություն հայցել նրա համար: