Dasyntac CorelDraw by Gayane Mamyan

Համագործակցային ուսուցման գաղափարախոսությունը և մեթոդները
Համագործակցային ուսուցման գաղափարախոսությունը և մեթոդները

Աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով և  անկանխատեսելիորեն: Տեղեկատվությունն ու գիտելիքները ձևավորում են մեր աշխարհայացքը: Այն ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ, այսօր  միայն հարաբերական է կամ նույնիսկ ամբողջությամբ՝ սխալ:

Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք  գիտակցում են, որ  դասավանդման և ուսուցման հնացված  ձևերը այլևս անկարող են ստեղծել  ու զարգացնել  գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ  բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Հետրաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են  դասավանդման և ուսուցման  այլընտրանքային նոր մոտեցումներ:

Դասավանդման  խնդիրների լուծման նպատակով  համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող  միջոցներից մեկն է: Չնայած իր տարածմանը ուսուցիչների շրջանում և  երկարատև պատմությունը, այն չի գտել լայն կիրառում: Դրա պատճառն  ամենևին  սովորողների առաջընթացի և  ընդհանուր զարգացման  վրա  համագործակցային   ուսուցման  դրական  ազդեցության  վկայությունների  բացակայությունը չէ:Իրականում,  համագործակցային   ուսուցումը ժամանակակիրց  կրթության,  դասավանդման և  ուսուցման  ամենաշատ ուսումնասիրված ոլորտներից մեկն է:  Կարճ ասած՝ գիտելիքների հասարակությունում անհրաժեշտ գիտելիքների և  հմտությունների  ուսուցման վերաբերող  հետազոտությունների  արձագանքները  բավական  խոստումնալից  են:

Խիստ կարևոր է իրարից   տարբերել ավանդական խմբային աշխատանքը և համագործակցային  ուսուցումը: ՈՒսուցիչներից շատերն են  դասավանդման ընթացքում կիրառում  խմբային աշխատանքը, սակայն  քչերն ունեն  ուսուցման գործընթացում  համագործակցային ուսուցման հիմնական  տարրերն ու մեթոդները ինտեգրելու համար  անհրաժեշտ  վարպետություն:  Հենց այդ պատճառով,  համագործակցային ուսուցումը քիչ է կիրառվում դասարանում և  դպրոցում կիրառվող  փոքր խմբերով  աշխատանքները ավելի շատ խմբային աշխատանքներ են , քան համագործակցային ուսուցում: Համագործակցային  ուսուցման կիրառումը սովորելը ժամանակատար գործընթաց է: մեկ աշխատանքային հանդիպումը կամ սեմինարը դռևս բավարար չէ: ՈՒսուցիչներից պահանջվում է մեկ  կամ երկամյա  մասնագիտական վերապատրաստում և ուսուցում: Այդ ժամանակահատվածում չափազանց  կարևոր է  դասարանում պարբերաբար  կիրառել  ուսուցման  հնտությունները, ուսոմնասիրել  համագործակցային  ուսուցման վերաբերյալ   գրականություն,  ինչպե նաև  համագործակցել  նմանատիպ գործընթացներում ներգրավված  ուսուցիչների հետ:

Հայաստանի դպրոցներն ի տաբերություն  այլ երկրների դպրոցների ավելի շատ  հիշեցնում են  ուսուցիչների և սովորողների ավանդական համայնքներ: Ուստի  համագործակցային  ուսուցումը Հայաստանոմ ունի ներդրման ու զարգացման  համար անհրաժեշտ հիմք և բարենպաստ պայմաներ: