Մանկական հոգեբանություն by Lyudmila Tsaturyan

Իմ մեջ ապրող երեխան
Մենք երբեմն մոռանում կամ անտեսում ենք մեր մեջ ապրող փոքրիկ երեխային։ Երեխա, ով կարիք ունի ուշադրության, սիրո, տոնի, թեթևության և մանկական պարզամտության։ Արագահաս կյանքի ընթացքում մենք շտապում ենք լինել հասուն, կշռադատված և լայնախոհ։

Սակայն անտեսելով մեր մեջ ապրող փոքրիկ չարաճճին, ունենում ենք սակավ գույներով հույզերի  ներկապնակ, փոքրիկներին բնորոշ ստեղծագործական միտք և անվերջ երևակայություն։

Հանդիպելով ՄԵԾ երեխաների, ովքեր հաշտ ու ներդաշնակ են իրենց մեջ ապրող փոքրիկի հետ, զարմանում ենք, երբեմն ըմբոստանում՝ համարելով, որ անհնար է լինել երեխա մեր օրերում։

Սակայն երբ այդ նույն հասուն կյանքը մեզ ճոճում է տարատեսակ փորձությունների նավակում, արթնանում է մեր մեջ ապրող համառ, ճկուն, բարեհոգի և երազկոտ փոքրիկը, ով վստահ է, որ ցանկացած  փոթորիկ հաղթհարելի է:

Երեխային ոչ ասելու նուրբ արվեստը
Ժամանակակից աշխարհում ոչ ասել կարողանալը համարվում է անձնային զարգացած հմտություն, որը կարելի է կիրառել ոչ միայն ծնող-երեխա փոխհարաբերություններում, այլ նաև տարատեսակ իրավիճակներում։

Ծնողների պարագայում երեխաներին որևէ բան մերժելը ամենահաճախ հանդիպող իրավիճակն է, սակայն եթե չափահասների հետ հնարավոր է համաձայնության եզրեր գտնել, ապա երեխաների դեպքում հանդիպում ենք դժվարությունների։

Դիտարկենք մի քանի  այլընտրանքային տարբերակներ «ՈՉ»-ը կիրառելու համար։  Առաջարկվող տարբերակները երեխայի հետ կիրառելի են՝ սկսած 3 տարեկանից։ Սակայն դուք կարող եք այս մոտեցումները ներդնել երեխայի կյանքում այն նպատակով, որ երբ սկսվի երկխոսությունը, երեխայի համար հասկանալի լինի մոտեցման ձևաչափը։

Ոչ-ի հոմանիշները.

Հաճախ մեկ օրվա ընթացքում երեխան այնքան ոչ-եր է  լսում, որ երբեմն հնարավոր է շփոփել՝ երբ և ինչ էր կարելի կամ անկարելի։ Այս պարագայում կարևոր է ունենալ հոմանիշ բառեր և ձևակերպումներ, օրինակ՝ հիմա չեմ կարող, արի փորձենք մի քիչ հետո, գիտե՞ս կա այլ տարբերակ՝ օգնելով երեխային նաև հասկանալ, տարբերակել երևույթների առաջնայնությունը և կարևորությունները։

Առաջարկել այլընտրանքներ.

Երեխաները ցանկանում են այն, ինչ այդ պահին ոչ տեղին և անառողջ է։ Մեր խնդիրբ է առանց իրավիճակը բարդացնելու առաջարկել երեխային այլընտրանքներ։ Նախապես կամ տեղում մտածել տարբերակ, որը կարող է փոխարինել և հաղթահարել իրավիճակը։

Համաձայնել, բայց ոչինչ չանել.

Երեխաները իրենց պահանջներում հստակ են՝ երբեմն նաև անցնելով մանիպուլիացիայի կամ սպառնալիքների դաշտ։ Նմանատիպ իրավիճակներում երեխաները, կարելի է ասել, բարձրաձայնում են իրենց ցանկությունների մասին կամ պարզապես երևակայության միջոցով ներկայացնում ցանկալին։ Մենք կարող ենք պարզապես համաձայնվել՝ տալով հարցեր, չանտեսել երեխայի մտքերը, բայց ակնհայտ գործողությունների չդիմել։

Դիմել խաղի կամ հերոսների օգնությանը։

Տարատեսակ իրավիճակներում երեխայի ուշադրությունը կարող ենք տեղափոխել մեկ այլ գրավիչ իրավիճակի՝ խաղարկելով կամ ներկայացնելով իր սիրելի հերոսին, օրինակ՝ արջուկի միջոցով փորձել ստանալ ցանկալի սահմանափակումը:

Ինչպես օգնել երեխային չուշանալ
Նախադպրոցական տարիքում՝ սկսած 5-6 տարեկանից, կարևոր է ապահովել երեխայի ճանաչումը և տարբերակումը այնպիսի երևույթների նկատմամբ, ինչպիսիք են՝ օրվա հատվածները, շաբաթվա օրերը, ամիսները։  Կարևորվում է նաև երեխայի ընդհանուր պատկերացումը «ժամանակ» հասկացության վերաբերյալ, կարելի է երեխային հարցնել՝ արդյո՞ք 5 րոպեն երկար, թե կարճ ժամանակահատված է։ Կարելի է նաև պատրաստել ժամացույց՝ երեխայի հետ պարբերաբար քննարկելով և ցույց տալով օրվա տվյալ ժամը։

Ժամանակին որևէ հանձնարարություն չկատարելը կամ պարբերաբար ուշացումները դպրոցում երբեմն կարող են խոսել ինչպես երեխայի անձնային առանձնահատկությունների, այնպես էլ ընտանեկան իրավիճակի մասին։ Լինում են իրավիճակներ, երբ 30 րոպեն կամ մեկ ժամն անգամ բավարար չեն երեխային կենտրոնանալու, իրերը նախապատրաստելու և տնից դուրս գալու համար։ Նկատելով «դանդաղկոտություն» երեխայի վարքում՝ պետք չէ այն պիտակավորել։ Այլ փորձել երեխայի հետ միասին մշակել գործողությունների ընթացք, որը նրան կօգնի չուշանալ։ Օրինակ՝ պայուսակի կամ իրերի նախապատրաստում երեկոյան։

Զարթուցիչի այլ հնարավորությունները։ Սովորաբար զարթուցիչը կիրառում ենք արթնանալու համար, սակայն երեխաների դեպքում կարել է այն վերածել նաև խաղի։ Յուրաքանչյուր գործողության կամ  իրավիճակին պատրաստ լինելու համար կիրառել տարբեր հիշեցնող ձայներ։

Գործողությունների ժամատախտակ

Երեխաները հաճախ դժվարանում են պատկերացնել իրենց անելիքների քանակը և դրանց հատկացվող ժամանակահատվածը։ Կարելի է կիրառել հետևյալ միջոցը՝ գրելով օրվա անելիքները՝ առանձնացնելով յուրաքանչյուրի համար անհրաժեշտ ժամանակահատվածը։ Կատարված գործողությունների համար երեխան նշումներ է կատարում, իսկ չկատարվածների համար հարկավոր է փորձել հասկանալ՝ ինչու չստացվեց և որքան ժամանակ էր անհրաժեշտ։